«Դուրս գալու ելքերը տանում են դեպի փակուղի». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի գրառումը. «Նախորդ դարի 90-ականների սկզբին, երբ Արցախը դեռևս չուներ պետականություն և կանոնավոր բանակ, իսկ երկիրը, գտնվելով թշնամական խուլ շրջափակման մեջ, ամենօրյա հրթիռահրետակոծության էր ենթարկվում Շուշիից և շրջակա թշնամական ռազմահենակետերից, մենք մեզ ոչ միայն չէինք զգում անօգնական ու անորոշ վիճակում, այլև մեր ժողովրդի բոլոր շերտերի համառության և վճռական միասնության շնորհիվ, ելքեր էինք գտնում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար...
Այսօր, երբ մենք, կարծես, ունենք և´ պետականություն, և´ բանակ, և´ ամենակարևորը՝ նույն այդ ժողովրդի բոլոր շերտերի համառությունն ու վճռականությունը, չգիտես ինչու, հայտնվել ենք մի վիճակում, երբ դրանից դուրս գալու ելքերը տանում են կամ դեպի փակուղի, կամ, լավագույն դեպքում՝ անորոշության...
Վերջապես, ե՞րբ ենք հասկանալու, որ այստեղ ինչ-որ բան այն չէ և ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ինչ-որ կարևոր բան պետք է փոխել...»

«Իրանը կա՛մ շատ արդար գործարք կկնքի, կա՛մ կդադարի գոյություն ունենալ»․ Թրամփ (տեսանյութ)
009:24
ԱՆԻՖ-ի գործով դիմել են Սինգապուր և ԱՄՆ․ Դավիթ Փափազյանը մեկ տարի անց դեռ չի հայտնաբերվել․ «Ժողովուրդ»
609:18
Խնդիր է դրվել ամեն գնով ավելացնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվը. «Հրապարակ»
2709:12
Մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից. «Հրապարակ»
3909:06
«Նիկոլ Փաշինյանը 30 արծաթ է առաջարկում քահանաներին». Դերենիկ Մալխասյան
9103:18
«Հայերի ու ադրբեջանցիների միջև կան բազմաթիվ կետեր, որոնք ունեն նմանություններ». Թաթուլ Հակոբյան
11002:06
«Ի՞նչ իմաստ ունի նախապես հերթագրվելը, եթե պայմանավորված ժամին քաղաքացին չի սպասարկվելու». Կարեն Հեքիմյան
11501:06
««Թրամփի ուղու» պատճառով Հայաստանում կարող են հաստատվել ԱՄՆ հետախուզությունն ու մասնավոր ռազմական ընկերությունները»․ Շևցով
195Երեկ, 20:55