Արդյունաբերության աճի տեմպն էլ ավելի է դանդաղել՝ շարունակելով վատթարացնել տնտեսության կառուցվածքը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2023թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։
Անհրաժեշտ է արձանագրել, որ.
· 2023թ. սկսվել է բարձր տնտեսական աճերով, սակայն դրանք կարող են դանդաղել տարվա ընթացքում: 2023թ. առաջին ամիսների տնտեսական զարգացումները դեռևս համեմատվում են նախորդ տարվա այն ամիսների հետ, որոնք չէին պարունակում դրական արտաքին շոկի (ՀՀ այցելած քաղաքացիների և կապիտալի ներհոսքի) ազդեցությունները: Սակայն, տարվա ընթացքում այդ տարբերությունը կչեզոքանա, ինչը կհանգեցնի տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) դանդաղմանը:
· Արդյունաբերության աճի տեմպն էլ ավելի է դանդաղել՝ շարունակելով վատթարացնել տնտեսության կառուցվածքը: 2023թ. հունվար-փետրվարին արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1.0%՝ դանդաղելով նախորդ ամսվա 1.4%-ից: Միևնույն ժամանակ ՏԱՑ-ը կազմել է 10.9%։ Դա նշանակում է, որ արդյունաբերության կշիռը շարունակում է նվազել տնտեսության կառուցվածքում՝ հանգեցնելով տնտեսության պոտենցիալի նվազմանը։
· Պետական բյուջեի կապիտալ ծախսերի ցուցանիշները նորից մտահոգության տեղիք են տալիս։ 2023թ. հունվար-փետրվարին պետական բյուջեի կապիտալ ծախսերը նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 44.6%-ով։ Իհարկե, երկու ամսվա ցուցանիշները բավարար չեն կատարողականի վերաբերյալ դատողություններ անելու համար, սակայն նման բացասական դինամիկան արդեն իսկ հուշում է, որ կատարողականի հետ կապված խնդիրներ լինելու են ընթացիկ տարում, և հավանական է, որ նախորդ տարիների կապիտալ ծախսերի ցածր կատարողականները արձանագրվեն նաև 2023-ին:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04