Ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ` Արցախում. «Ժողովուրդ»

Արցախում, չնայած դեկտեմբերի 12-ից սկսված շրջափակման հետևանքով առաջացած լրջագույն մարտահրավերներին, նաև բնակիչներն են կանգնում սոցիալական խնդիրների առջև:
Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է՝ որոշ ապրանքների մասով ստվերային մատակարարման աղմկահարույց բացահայտումներ են եղել: «Շրջափակված Արցախում տարբեր ապրանքների գները մեծ չափով աճել են, ինչը պայմանավորված էր ապրանքների մատակարարման դժվարություններով, ստվերային երևույթներով ու գների վերահսկողության խնդիրներով:
Դրանից հետո Արցախի կառավարությունը գների վերևի շեմ էր հաստատել առանձին որոշմամբ՝ պարտավորեցնելով խանութներին հաստատված գներից բարձր գնով չվաճառել ստացված ապրանքները: Պարզվում է նաև, որ այս ընթացքում փակ հետաքննություններ ու գործողություններ են կատարվել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի անմիջական համակարգմամբ, որոնց արդյունքում հնարավոր է եղել բացահայտել ու կանխել ստվերային մատակարարման խոշոր դեպքեր: Մեր աղբյուրները փոխանցեցին, որ մի քանի օր առաջ Ստեփանակերտում առգրավվել է մասնավոր տնտեսվարողի կողմից խաղաղապահների միջոցով ստվերային կերպով բերած երկու կամազ ապրանք՝ տասնյակ միլիոն դրամ արժողությամբ, որոնց փոխարեն պետք է տեղափոխվեին կառավարության կողմից նախատեսված ապրանքներ: Դրանից հետո էլ կանխել են կրկին պետության նախատեսած ապրանքների փոխարեն Գորիսից երկու կամազ ապրանքի ստվերային տեղափոխությունը:
Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ում էին պատկանում առաջին բացահայտված ապրանքները, բայց, ըստ ստացած տեղեկությունների, երկրորդ դեպքը կապված է եղել Արցախում վատահամբավ Գագիկ Սարգսյանի (Սպեցնազի Գագո) անվան հետ, ում արդեն բեռնված ապրանքներն էլ նախքան Գորիսից դուրս գալը տեղում թափել է տվել պետական նախարարը՝ պետության համար կարևոր ապրանքներ տեղափոխելու անհրաժեշտությամբ պայմանավորված:
Ասում են նաև, որ որոշ պաշտոնյաներ ընդգրկված են եղել այդ ստվերային գործընթացներում, որոնց մասով լրացուցիչ ստուգումներ են կատարվում»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04