Հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի ձայնագրության գործով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ևս կարճել է ԲԴԽ նախկին նախագահներ Ռուբեն Վարդազարյանի և Գագիկ Ջհանգիրյանի աղմկահարույց ձայնագրության առիթով հարուցված քրեական վարույթը: «Այս տեղեկությունը հաստատել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի լրատվական բաժինը: Իսկ հիմա գլխավորի մասին. ստացվում է, որ ԲԴԽ նախկին նախագահների ձայնագրության գործը, որտեղ խոսում էին, թե ինչպես են Ջհանգիրյանին ճնշում՝ ստիպելով պատժել Վարդազարյանին, ՀՀ քննչական կոմիտեի և Գլխավոր դատախազության բախումների պատճառն է: Ի սկզբանե այս աղմկահարույց ձայնագրության մասով նախաձեռնված քրեական վարույթը քննում էր ՀՀ քննչական կոմիտեն:
6 ամիս քննելով գործը՝ Քննչական կոմիտեն տուժող չճանաչեց Ռուբեն Վարդազարյանին, քրեական վարույթով որևէ մեկը մեղադրյալ չի ներգրավվել, ու գործը կարճվել է: Այստեղից էլ սկսվել է «հակամարտությունը»: ՀՀ գլխավոր դատախազի «ԱԱԾ-ական» տեղակալ Արթուր Պողոսյանը վերաբացել էր գործի վարույթը կարճելու մասին ՔԿ քննիչի որոշումը: Եվ, ահա, Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն գրեթե 3 ամիս քննել է կարճված գործը, սակայն հարցաքննության չի հրավիրել ո՛չ Վարդազարյանին, ո՛չ Ջհանգիրյանին. ոչ մի քննչական գործողություն, ըստ էության, չի արել ու որոշել է կարճել»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Պատկերացրեք՝ թուրքը գրավել է Երևանը և ինչ-որ մի հաջիև նշանակվել է գեներալ-նահանգապետ. ի՞նչ կաներ». Դավիթ Վանյան
6217:36
«Եթե ԱՄՆ-ն ռազմական ագրեսիա ցուցաբերի, ամբողջ տարածաշրջանը կհայտնվի ավելի մեծ հակամարտության մեջ». իրանցի գեներալ
10117:00
«Ամենապրոֆեսիոնալ լրագրությունն անգամ ի զորու չէ որևէ էական բան փոխելու, երբ գործում է ուժի իրավունքը». Արման Ղարիբյան
6416:36
«Հաղթող մարդուն քայլ առ քայլ, հետևողականորեն վերածեցին բթացած մանկուրտի». Արմեն Հովասափյան
6916:06
«Դիտարկումներ՝ այսօրվա ՏԻՄ ընտրություններից». Անկախ դիտորդ
7015:54
«2020-ի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ողբերգության մարդկային, սոցիալ–հոգեբանական, արժեքային ընթացքը դեռ շարունակվում է». Հակոբ Բադալյան
6415:42
Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է «Դանիական-հայկական բարեգործական առաքելություն» ՀԿ անդամներին
6215:30
«Մեր նվազագույն բարոյական պարտքն է պայքարել մոռացության, քաղաքակրթական դեգրադացիայի դեմ». Տաթևիկ Հայրապետյան
7815:18