«Տեղ գյո´ւղ, ու՞մ ես ընտրել. ՔՊ-ին, ճի՞շտ է, ուրեմն ամեն բան արդար է». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Տեղ գյուղում ոչ մի արտասովոր կամ անկանխատեսելի բան տեղի չի ունեցել:
Տեղի ունեցածում էլ ո´չ Ադրբեջանն է մեղավոր և ո´չ Նիկոլ Փաշինյանը:
Ադրբեջանի առաքելությունն ու աշխատանքը Հայաստանը ամբողջությամբ ոչնչացնելն է: Նիկոլ Փաշինյանինը՝ Ադրբեջանի այդ առաքելության և աշխատանքի հաջողությունն ամբողջությամբ ապահովելը:
Իսկ ո՞րն է հայ ժողովրդի առաքելությունն ու աշխատանքը: Իհարկե Նիկոլ Փաշինյանին ու նրա ուժին անընդհատ ընտրելն ու իշխանության պահելը, որ Ադրբեջանի և Նիկոլ Փաշինյանի առաքելություններն անխափան իրականանան:
Տեղ գյուղ. ու՞մ ես ընտրել: ՔՊ-ին ճի՞շտ է: Ուրեմն ամեն բան արդար է: Շնորհավոր քո ցանկության բարեհաջող իրականացումը:
Սիրելի ժողովուրդ իմ. ի՞նչ ես հուզվել: Սա չէ՞ արդյոք քո ուզածը: Անակնկա՞լ է: Իհարկե ոչ: Եթե ռեժիմիդ չես փոխում, չես բերում իշխանության մարդկանց, որ կփոխեն դաշնակիցներիդ, որ զենք կգնեն, բանակդ կկառուցեն՝ դու միայն և միայն մսացու ես լինելու: Կա՞ արդյոք այդտեղ որևէ անակնկալ: Ոչ, չկա:
Բոլորս գիտենք, չէ՞ որ գալու են սակուրաներին հասնեն: Շուտով: Գիտենք: Եվ ի՞նչ ենք անում: Ճիշտ է՝ ոչինչ: Սպասում ենք, որ մեր մահվան փաստաթուղթը՝ Խաղաղության պայմանագիրը, ստորագրի, որ մենք մեր հայրենիքից վերջապես ազատվենք: Ու կազատվենք: Ուրեմն ամեն բան արդար է:
Անպատիվ ու անուղեղ ամբոխի վերջը պատմության զուգարանում է: Ջուրը քաշողները շուտով տեղ կհասնեն»:

«Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ»․ Եսայի ավագ քահանա Արթենյան
514:00
Եմենի բանակը վերահսկողության տակ է վերցրել Բաբ էլ-Մանդեբի շրջանում հուսիների դիրքերը
9613:36
«Բնակարանային թանկ վարձավճարների և անշարժ գույքի շուկայի սպեկուլյացիաներին բախվում են նաև մեր քաղաքացիները»․ Անի Սամսոնյան
5812:42
«Ձեր փորձագետների գրագիտությունը սա՞ էր»․ Քրիստինա Վարդանյան
5312:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 20 դպրոց է վնասվել
19710:18
«Ունեցել ենք նաև այսպիսի հոկտեմբերի սկիզբ»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9509:42
«Շնորհքով և զգույշ պետություն է Ռուսաստանը. կարծում եմ՝ նույնիսկ Շմայսը դրա մասին կվկայի». Կարեն Հեքիմյան
10209:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8708:00