ԱՄՆ-ն G7-ի երկրներին մղում է հակաչինական քայլերի. #Nikkei
![]() 603 Կիրակի, 02 ապրիլի, 2023 թ., 01:06 ԱՄՆ-ն դրդում է G-7-ի երկրներին համատեղ գործողություններ ձեռնարկել Չինաստանի դեմ, եթե Պեկինը դիմի տնտեսական հարկադրանքի G-7-ի գործընկերների դեմ: Այս մասին հայտնում է Nikkei Asia ճապոնական հրատարակությունը։ Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ-ի կառավարությունը Քոնգրեսի հետ միասին քննարկում է մաքսատուրքերի բարձրացման օրինագծերը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի իշխանություններն սկսել են պարզել, թե արդյոք իրենց գործընկերները պատրաստ են պատժամիջոցներ կիրառելու Չինաստանի դեմ՝ ռուսական օգնության դեպքում։ Առաջին հերթին ԱՄՆ-ն այս հարցը քննարկում է G7-ի երկրների հետ։ Ըստ աղբյուրների, ոչ պաշտոնական շփումներ են անցկացվում, մասնավորապես, ֆինանսների նախարարների մակարդակով։ Միաժամանակ նշվում է, որ քննարկումների այս փուլում կողմերը դեռևս համաձայնության չեն եկել Չինաստանի դեմ հնարավոր միջոցների վերաբերյալ։ Մի քանի օր առաջ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, որ Վաշինգթոնը չի վարանի միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի Դաշնությանը ռազմական աջակցություն ցուցաբերող կամ պատժամիջոցները խախտող չինական ընկերությունների և անհատների դեմ։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
