Հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին

Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին
39
Այսօր, 11:54

«TRIPP-ի զարգացման ընկերություն» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի միջև կնքվելիք բաժնետիրական համաձայնագրին հավանություն տալու և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին լիազորություն վերապահելու մասին կառավարության որոշման նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

«Բաժնետիրական համաձայնագրով սահմանվում են Հայաստանում ստեղծվելիք TRIPP զարգացման ընկերության կառավարման սկզբունքները, հայկական և ամերիկյան կողմերի իրավունքներն ու պարտավորությունները, ներդրումային ծրագրերի մշակման և իրականացման, ներդրողների ընտրության, կոնցեսիաների տրամադրման և կառավարման հիմնական մեխանիզմները։

«Ընկերությունը հիմնադրվելու է ՀՀ օրենսդրության համաձայն՝ որպես փակ բաժնետիրական ընկերություն, որտեղ ամերիկյան կողմն ունենալու է 74 տոկոս, իսկ ՀՀ-ն՝ 26 տոկոս բաժնեմասնակցություն։ Ամերիկյան կողմի բաժնեմասը տնօրինելու է ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ամբողջական սեփականությունը հանդիսացող դուստր ընկերությունը։ Ընկերության տնօրենների խորհուրդը բաղկացած է լինելու 5 անդամից, որոնցից 3-ին նշանակելու է ամերիկյան, իսկ 2-ին՝ հայկական կողմը»,- ընդգծեց Ղալեչյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրեց՝ ընդգծելով․ «Ասպիսով՝ թևակոխում ենք TRIPP նախագծի իրագործման հերթական կարևոր փուլը և արձանագրում ենք բաժնետիրական համաձայնագրի համաձայնեցված լինելը, որը 1 շաբաթվա ընթացքում կստորագրվի։ Դրանից հետո ընկերությունը կգրանցվի ՀՀ-ում և գործնականում հնարավորություն կունենա աշխատանքներ իրականացնել»։

Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին։

«Թևակոխում ենք «ԹՐԻՓՓ» նախագծի իրագործման կարևոր փուլը»․ Նիկոլ Փաշինյան