Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Զելենսկու արձագանքը՝ Տատարսկու սպանությանը

Զելենսկու արձագանքը՝ Տատարսկու սպանությանը
611
Երկուշաբթի, 03 ապրիլի, 2023 թ., 15:12

Ռուսաստանը պետք է մտածի Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունի և քարոզիչ Վլադլեն Տատարսկու մահվան մասին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է РБК-Украина-ն: «Ես չեմ մտածում այն ​​մասին, թե ինչ է կատարվում Սանկտ Պետերբուրգում կամ Մոսկվայում, Ռուսաստանը պետք է մտածի այդ մասին, ես մտածում եմ մեր երկրի մասին»,- նշել է նա:

Հիշեցնենք՝ ըստ Ռուսաստանի հատուկ ծառայությունների, սպանությունը կազմակերպել են Ուկրաինայի իշխանությունները: