«Դավաճանության հետ գործ ունենք». Հրանտ Բագրատյան
![]() 926 Երկուշաբթի, 03 ապրիլի, 2023 թ., 15:30 «Մենք պիտի շտապենք, ժողովո՛ւրդ: Ինքն ասում է՝ բանակը փոխարինում եմ սահմանապահ զորքով: Մենք ունենք 1400 կմ սահմանագիծ՝ Ադրբեջանի հետ: Կմ-ի վրա 20 զինվոր դնելու դեպքում՝ մեզ պետք ա 40 հազար, պրծավ բանակը, այսինքն՝ եթե բանակը տալիս ենք ԱԱԾ-ին, ուրեմն բանակ չպտի մնա»,- «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հրավիրած ասուլիսում նշել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: «Ինչի՞ ԱԱԾ-ին, նախ ԱԱԾ-ն ունի քսան անգամ պակաս անձնակազմ, քան բանակը: Բոլորին տանում ես ԱԱԾ, բանակ չպտի մնա՞: Հաջորդը, ինքը պրոբլեմ ունի: Ալիևը պահանջում ա՝ դիմացս ուժ մի դիր, իսկ ինքը երբ զինվորներին ասում ա՝ Վարդենիսից, բանից, իջեք, ոմանք չեն իջնում, իսկ ԱԱԾ-ն կիջնի. հասկացե՛ք սա... Մաքուր դավաճանության հետ գործ ունենք, պայմանավորվածության հետ»,- հավելել է նախկին վարչապետը: Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ ադրբեջանական կողմին տեղեկացրել են, որ, համաձայն պայմանավորվածության, Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերն ստանձնելու են այդ հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը: Սահմանապահ զորքերը տեղակայվելու են Հայաստանի Հանրապետության պետական սահմանին՝ այն նույն դիրքերում, որտեղ մինչ օրս Պաշտպանության նախարարության ստորաբաժանումներն էին տեղակայված: |

«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
4409:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
357Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
355Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
352Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
232Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
309Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
269Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
258Երեկ, 10:45
