Շրջափակման հետևանքով Արցախի պետբյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը նվազել են

Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետության շրջափակման պատճառով շարունակվել է խաթարված մնալ բիզնեսի բնականոն գործունեությունը՝ կապված հումքի, նյութերի, ապրանքների ներկրման, արտադրանքի արտահանման, ենթակառուցվածքների խափանումների և մի շարք այլ խնդիրների հետ, ինչն իր հերթին բացասական ազդեցություն է թողել 2023 թվականի առաջին եռամսյակի բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշի վրա։ Տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից։
Նախնական տվյալներով 2023 թվականի առաջին եռամսյակում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 6 միլիարդ 365,7 միլիոն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 9 մլրդ 200 մլն դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 69.2 տոկոս կամ պակաս 2 մլրդ 834.3 մլն դրամով:
Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 31,8 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 2 մլրդ 963.4 մլն դրամ:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
42119.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
40419.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
194516.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
145715.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
80614.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
184413.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
81712.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
219210.11.2026, 19:37