Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավարը պաշտոնանկ է արվել․ «Հրապարակ»
![]() 897 Հինգշաբթի, 06 ապրիլի, 2023 թ., 09:18 «Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավար Սերգեյ Մարտիրոսյանը, ով նաեւ ադրբեջանցիների հետ բանակցող խմբում է ներգրավված, օրերս ազատվել է ղեկավարի պաշտոնից։ Որոշ տեղեկություններով՝ ազատման պատճառը պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ ունեցած տարաձայնություններն են, Ներսիսյանը դժգոհություններ ունի, եւ որոշել են պաշտոնի իջեցում անել՝ նշանակելով Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնում։ Մարտիրոսյանին պաշտոնանկ անելով, ըստ էության, զրկել են ռուս խաղաղապահների հետ ի պաշտոնե շփումից, գործընթացներին ներկա գտնվելու հնարավորությունից։ Նշենք, որ Սերգեյ Մարտիրոսյանը Վիտալի Բալասանյանի՝ ԱԽ քարտուղար աշխատելու ընթացքում համանուն վարչությունն էր ղեկավարում ու Վիտոյի հետ մշտապես ներկա էր լինում ադրբեջանցիների հետ հանդիպումներին։ Բալասանյանի պաշտոնանկությունից հետո, կառույցի օպտիմալացման հետեւանքով, այս վարչությունն առանձնացվել էր։ Բացի այդ, նա մտերիմ կապի մեջ է ռուս խաղաղապահների նախկին ղեկավար գեներալ Մուրադովի հետ, Մարտիրոսյանի որդին 44-օրյա պատերազմում անհետ կորածների թվում է»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
