«Կայացրեք խորհրդարանական բազմաբևեռություն, դա է Հայաստանի շանսը». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե մի քիչ ծայրահեղացնեմ, անգամ արտգործնախարարությունը չպետք է ամբողջությամբ կիսի վարչապետի տեսակետը, ուր մնաց ԱԺ-ն կամ դրա նախագահը:
Եվ, եթե անգամ կիսում են կամ կիսում է՝ ապա այդ մասին չպետք է բարձրաձայնվի, որովհետև ԱԺ-ն այն «բաստիոնն» է, որտեղ վարչապետի տեսակետները հարկ եղած դեպքում կարող են «փշրվել»:
Կան քաղաքական պատասխանի որոշակի «ստանդարտներ», որոնք պետք է հնչեն այդօրինակ դեպքերում: Այդտեղ չեն լինում երկրորդական բաներ:
Ներքաղաքական կոնյուկտուրան էր թերևս բոլորին «համոզել», թե Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելի անցումը լոկ Սերժ Սարգսյանի իշխանությունը հավերժացնելու համար է:
Իհարկե դժվար է տասնամյակով տեղեկատվա-քարոզչական պրեսինգի ենթարկված, առավել ևս կառավարող համակարգի անվերջությունից էլ զզված հանրությանը փաստարկել, որ խորհրդարանական կառավարման մոդելը ղարաբաղյան հարցում բարդացող միջավայրում Հայաստանի ճկունության փոքր ինչ բարելավման միջոցներից մեկն էր, է:
Բայց անում էի դա 2015-ից սկսած, բացատրելով, որ Սահմանադրության փոփոխությունն ու խորհրդարանի մոդելի անցումը «կեղծ օրակարգ» կամ պարզունակ իշխանատենչություն չէ, կամ՝ չէ միայն:
Կայացրեք խորհրդարանական բազմաբևեռություն, արեք առավելագույնը բրգաձեւ իշխանություն չստանալու համար, բարդացրեք Հայաստանի կառավարման քաղաքական համակարգը, հավատարմության տարաբնույթ երդումները փոխարինեք քաղաքական դիրքորոշումներով ու տեքստերով: Դա է Հայաստանի շանսը»:

Ամերիկյան F-35 կործանիչի գաղտնի տեխնոլոգիան անսպասելիորեն ուղարկվել է Հոնկոնգ
12Երեկ, 23:54
ՌԴ-ն «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ ստեղծված իրավիճակը համարել է «սեփականության վերաբաշխման» փորձ հօգուտ այլ երկրի
88Երեկ, 22:48
ԱՄՆ-ն պատրաստ չէ երկարատև հակամարտությունների. #Foreign Affairs
114Երեկ, 22:37
Թրամփն այսօր կստորագրի «դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը. The Hill
91Երեկ, 22:18
ԵՄ հինգ երկիր առաջարկում է հարյուր միլիարդավոր եվրոյի բյուջետային կրճատումներ
142Երեկ, 21:55
«Երևանի սուպերմարկետներում գնորդներին խաբում են»․ Ոսկան Սարգսյան
85Երեկ, 21:42
«Սա ոչ թե բարեփոխված ոստիկանության վարք է, այլ խոշտանգող հանցախմբի»․ Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
58Երեկ, 21:06
«Վարչական դատարանը բավարարել է Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանի հայցը»․ Արա Զոհրաբյան
72Երեկ, 20:48