«Երկուսն էլ ասում են` մեզնից այլևս պահանջելու բան չկա». Անի Սամսոնյան

ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները Արցախի պատգամավորների՝ «փրկության» կոչին արձագանքել են «մուննաթով», իսկ եթե անկեղծ՝ ապտակով:
Երկուսն էլ ասում են՝ մեզնից այլևս պահանջելու բան չկա:
Սերժ Սարգսյանն ասում է՝ ինձնից պահանջելու բան չկա, որովհետև ես ձեզ ժամանակին ասել էի՝ «եթե չզիջենք, Կարս-Կարս երգելու փոխարեն, Ստեփանակերտ-Ստեփանակերտ եք երգելու»: Բայց դուք չեք գնահատել իրավիճակը:
Ռոբերտ Քոչարյանն էլ ասում է՝ «ես ձեզ 2021-ին էի դեռ ուզում «փրկել», դուք չուզեցիք փրկվել»:
Իսկ իրականում...
Իսկ իրականում երկու նախագահներն էլ լավ գիտակցում են, որ եթե այսօր Փաշինյանը չլինի վարչապետ, այլ իրենք, կամ մեկ ուրիշը, դրանից Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի պահանջները չեն փոխվելու, ռուսները մեզ «ավելի լավ չեն նայելու», Հայաստանի խոցելի վիճակը ոչ մի բանով չի բարելավվելու, իսկ խաղի կանոնների կտրուկ փոփոխությունները ունենալու են անկանխատեսելիև խայտառակ վատ հետևանքներ: Էլ չասեմ, որ իրենք ուզած-չուզած մտնելու են նույնաբովանդակ բանակցությունների մեջ:
Մնացածը ընդդիմադիր աթոռներից և իշխանություն չունենալու դիրքերից «արխային» և մեծ-մեծ «փրթոցներ» են»:

«Հայ ժողովուրդն այլևս 2018 թվականի ժողովուրդը չէ»․ Մանուել Մանուկյան
4009:36
«Ադրբեջանում մեծ թափով հակահայկական քարոզչություն է իրականացվում»․ Ոսկան Սարգսյան
4609:12
«Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման»․ Կարեն Հովհաննիսյան
12803:06
«Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման»․ Արթուր Խաչատրյան
12401:06
«Քաղաքացիներն ինքնուրույն կկազմակերպեն իրենց անցումը ՀՀ պետական սահմանով»․ Նիկոլ Փաշինյան
13400:06
«Մեր պետությունը պետք է գոյություն ունենա հարատև, և այն պետք է սերնդեսերունդ փոխանցենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
120Երեկ, 23:48
«Թրամփը որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու մասին»․ Ռուբիո
184Երեկ, 23:43
«Քարոզարշավը դեռ չսկսած, իշխանական մեդիա քարոզիչները սկսել են իմ դեմ կեղծ տեղեկությունների տարածել»․ Արսեն Աղաբաբյան
94Երեկ, 23:00