«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուսուցիչները գրածս լավ կհասկանան։
Դասարաններում միշտ լինում են, չէ՞, անկարգ, վարքային խնդիրներով երեխաներ, որոնք բացարձակ հետաքրքրություն չունեն դաս անելու, դասերին նստելու։ Դասապրոցեսն իրենցը չի, բայց դասի չգալ էլ չեն կարող, քանի որ զրկվելու են մի շարք խրախուսանքներից, որոնք ընտանիքում խոստացվում են։
Այ էդ երեխաներն ամեն ինչ անում են, որ դպրոցում դասերը տապալեն՝ օրինակ՝ վատ արտահայտություն ընկերոջ հասցեին, ֆշշոցներ, թշշոցներ, պտտվել, դուրս ու ներս անել, մինչև մեկը հունից դուրս գա ու դասը տապալվի։
Հաճախ դասընկերն է խայծը կուլ տալիս, երբեմն՝ ուսուցիչը, ու ջաաաա՜ն...
Եկա՜ն քեռի ու մորքուր, եկան սանիկ-սանամեր...
Ու այս ամենը տեսնո՜ւմ ենք այսօրվա ԱԺ-ում։
Վարքային խնդիրներով ֆեյքերն էլ ահագին են։
Խնդրում եմ՝ այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ, էնտեղ դեռ փոքր երեխաներ են, ու իրենց համար խաղում են»։

«Սա խելագարություն է». Գագիկ Համբարյան
1410:18
Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել (տեսանյութ)
8010:01
«Այսուհետ չհամեմատենք մանկապարտեզի հետ»․ Սոֆյա Հովսեփյան
4209:48
«2016թ նոյեմբերի 1-ին Երևանում առատ ձյուն տեղաց». Գագիկ Սուրենյան
5209:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
5808:24
«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
10902:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
11900:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
129Երեկ, 23:30