«Հայ ժողովուրդն այլևս 2018 թվականի ժողովուրդը չէ»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քոչարյանին ինչ-որ տեղ կարող եք մեղադրել իշխանությունը Սերժ Սարգսյանին թողնելու մեջ, որովհետև իշխանությունը կարող է թողնել միայն նա, ով տվյալ պահին ունի այդ իշխանությունը։
Բայց նույն Սերժ Սարգսյանի թիմակիցները փորձում են Քոչարյանին մեղադրել Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ, այն դեպքում, երբ 2018 թվականին իշխանության փաստացի կրողը Հանրապետական կուսակցությունն էր՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։
Իրենց մանր թեզերով, մանիպուլյացիաներով, թե իբր Քոչարյանի էս բարեկամին տեսանք փողոցում 2018-ին, Քոչարյանի թիմում էսինչ մարդն է եղել և այլ ցածրորակ ու հիմնազուրկ թեզերով։
Մի փոքր գրագետ մարդու համար այդ ամենը անգամ ծիծաղելի է։
Հիմա հարց՝ ի՞նչ տրամաբանությամբ եք փորձում ձեր իսկ քաղաքական պատասխանատվությունը դնել Ռոբերտ Քոչարյանի ուսերին։
Այ եթե օրինակ դուք Քոչարյանին մեղադրեք ձեզ իշխանությանը մոտ թողելու մեջ, դա գոնե կլինի արդարացի։
Իշխանությունը ձեր ձեռքում էր, պետական կառավարման լծակները՝ ձեր ձեռքում, իսկ քաղաքական որոշումները կայացնողը դուք էիք։
Մեր ժողովրդին ի՞նչ տեղ եք դնում, որ կարծում եք՝ կարելի է պատմությունը վերաշարադրել, սեփական պատասխանատվությունը ուրիշի վրա բարդել ու մարդկանց համոզել դրանում։
Եթե մտածում եք, որ ամենօրյա ռեժիմով, բեմադրված լուսանկարներով, վայնասունով և միշիկական այլ մեթոդներով հնարավոր է մարդկանց գլխում ձեր ուզած իրականությունը ձևավորել, ապա սխալվում եք։
Հայ ժողովուրդն այլևս 2018 թվականի ժողովուրդը չէ։ Մարդիկ հիշում են, համեմատում են, վերլուծում են և սեփական եզրակացություններն են անում։
Ի դեպ, արդար և անշահախնդիր մարդիկ Ռոբերտ Քոչարյանին ամենաշատը մեղադրում են ոչ թե նիկոլին բերելու մեջ, այլ որ ձեզ թույլ տվեց դառնաիք իշխանություն և երկիրը հասցնեք այս օրվան։
Քաղաքական պատասխանատվությունից փախչելն ու սեփական անցյալի սխալները ուրիշի գրպանը տեղավորելը ձեր սխալները ճշմարտություն չեն դարձնի։
Կարող եք շարունակել ձեր կեղծ քարոզիչների քարոզները, բայց ճշմարտության դեմ դուք ոչ ոք եք»։

«Հայ ժողովուրդն այլևս 2018 թվականի ժողովուրդը չէ»․ Մանուել Մանուկյան
4009:36
«Ադրբեջանում մեծ թափով հակահայկական քարոզչություն է իրականացվում»․ Ոսկան Սարգսյան
4609:12
«Իրանի բանակին հրամայված է գործել առանց որևէ սահմանափակման»․ Կարեն Հովհաննիսյան
12803:06
«Հիմա էլ ատոմակայնը փակելն է դառնում խաղաղության նախապայման»․ Արթուր Խաչատրյան
12401:06
«Քաղաքացիներն ինքնուրույն կկազմակերպեն իրենց անցումը ՀՀ պետական սահմանով»․ Նիկոլ Փաշինյան
13400:06
«Մեր պետությունը պետք է գոյություն ունենա հարատև, և այն պետք է սերնդեսերունդ փոխանցենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
120Երեկ, 23:48
«Թրամփը որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու մասին»․ Ռուբիո
184Երեկ, 23:43
«Քարոզարշավը դեռ չսկսած, իշխանական մեդիա քարոզիչները սկսել են իմ դեմ կեղծ տեղեկությունների տարածել»․ Արսեն Աղաբաբյան
94Երեկ, 23:00