Կիրակի, 01 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել

Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել
105
Այսօր, 10:01

Բողոքի ցույցերը հասել են Շվեյցարիա, Ցյուրիխը անկարգությունների մեջ է հայտնվել:

Տեղական «20 Minuten» լրատվամիջոցի փոխանցմամբ՝ փողոցներում այրվում են բարիկադներ, իսկ իրավապահ մարմինները օգտագործում են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ: Զայրացած ամբոխը նույնիսկ հարձակվել է վիրավոր դեռահասին օգնել փորձող ոստիկանների վրա:

Բողոքի ցույցերը նաև վնասեցլ են Հելոուինը նշելու հսմսր փողոց դուրս եկած քաղաքացիներին։ Բողոքի ցույցի մասնակիցները գողացել են աղբատար մեքենաներ և այրել դրանք, հարձակվել են բարերի վրա, կոտրել շենքերի ճակատային մասը և պատուհանները։

Տեղի բնակիչները հիմնականում դժգոհ են բնակարանի, սննդի և կրթության արժեքից: Որոշ աղբյուրների համաձայն՝ Շվեյցարիայում բողոքի ցույցերը ուղղված են Գազայի հատվածում պատերազմի, ոստիկանության և ֆաշիզմի վերելքի դեմ և կոչ են արել ծայրահեղ ձախակողմյան խմբերը: