«Կարծես ուզենար ասել՝ «Լադիմիր Լադիմիրիչ, բոլորը տեսնում են, որ դու տեր չես քո ստորագրածին». Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանավեճի ժամանակ Փաշինյանի խոսքերի հասցեատերը, ըստ իս, ոչ այդքան Ալիևն էր, որքան Պուտինը։
Փաշինյանը անընդհատ տանում-բերում էր ու ցույց էր տալիս, որ Ալիևի ասածը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ Դրանով նա ամեն անգամ ընդգծում էր, որ Պուտինի միջնորդությամբ ստորագրված փաստաթուղթը չի գործում և որ Պուտինն այդ մասին ծպտուն չի հանում։
Կարծես ուզենար ասել «Լադիմիր Լադիմիրիչ, բոլորը տեսնում են, որ դու տեր չես քո ստորագրածին... Ցույց տուր հակառակը կամ էլ մի նեղացիր, որ գնում ենք Բրյուսել-Վաշինգթոններ»։
Հայաստանի վարչապետին պետք էր հստակ հիմնավորել, թե ինչու Մոսկվայում անիմաստ է որևէ բան բանակցելը կամ ստորագրելը և ինքը դա հաջողացրեց անել հրապարակային։
Այդ ֆոնին զարմանալի չէ, որ եռակողմ բանակցությունները տևել են 20 րոպե։ Երևի հավաքվել են, երևի Փաշինյանը (դիվանագիտորեն) ասել է «Լաչինը, որ երկուսդ էլ ստորագրել եք, բացո՞ւմ եք։ Չէ՞, բա էլ նոր բան քննարկելու իմաստը ո՞րն է, Լադիմիր Լադիմիրիչ»»:

Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է. «Ժողովուրդ»
1409:06
Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»
1509:00
Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. «Ժողովուրդ»
3008:54
«Նիկոլ Փաշինյանը համակարգերը կազմաքանդող ապաքաղաքական կերպար է». Արմեն Հովասափյան
10102:06
«Ինչպե՞ս կարող ես տոնել, երբ հազարավոր ընտանիքների տունը մնացել է սահմաններից այն կողմ». Հակոբ Հակոբյան
11501:06
«Կարո՞ղ է «իրական Հայաստանի» գաղափարախոսները վաղն Անկախության հռչակման մասին որոշումն էլ չեղարկեն». Արթուր Խաչատրյան
10600:42
«Անկախություն շատ դժվար է ձեռք բերել, բայց շատ ավելի հեշտ է կորցնել». Դավիթ Մանուկյան
10500:12
«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
112Երեկ, 20:12