Կոտայքի մարզում բախվել են Volkswagen-ն ու 06-ը, կա 1 զոհ, 7 վիրավոր
![]() 300 Շաբաթ, 27 մայիսի, 2023 թ., 13:48 Այսօր՝ մայիսի 27-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09․00-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Volkswagen և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 7-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ մահացածն ու վիրավորներից մի քանիսը Արարատի մարզի բնակիչներ էին, և մեկնում էին Գառնի՝ ըմբշամարտի մրցումների մասնակցելու, որը նվիրված էր զոհված ըմբշամարտիկի հիշատակին։ |
Կոտայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր
21510:24Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Կոտայքում
158Երեկ, 19:18Ջրատարն ընկած տղամարդու դին 12 օր անց հայտնաբերվել է
373Երեկ, 13:18Փարիզում մեքենան մխրճվել է ՊՍԺ-ի հաղթանակը տոնող երկրպագուների բազմության մեջ (տեսանյութ)
490Երեկ, 11:21Մայրը հայտնել է, որ դուստրը մահացել է սխալ բուժման հետևանքով
277Երեկ, 10:30Քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարել կառավարության շենքի դիմաց
30707.05.2025, 19:24Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին
39907.05.2025, 14:18Չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվում (տեսանյութ)
47507.05.2025, 13:00