Վթար Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտակայքում․ վարորդները հոսպիտալացվել են
![]() 368 Չորեքշաբթի, 31 մայիսի, 2023 թ., 09:48 Մայիսի 31-ին, ժամը 00:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Հ., ծնված 1993 թ․) բախվել է կայանած «Volkswagen » մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1998 թ․): Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել ուղևոր Ռ. Պ.-ին (ծնված1984 թ․) և մոտեցրել շտապօգնության մեքենային։ Հ․ Հ.-ն և Ռ․Պ.-ն հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: |
Կոտայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր
21510:24Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Կոտայքում
158Երեկ, 19:18Ջրատարն ընկած տղամարդու դին 12 օր անց հայտնաբերվել է
373Երեկ, 13:18Փարիզում մեքենան մխրճվել է ՊՍԺ-ի հաղթանակը տոնող երկրպագուների բազմության մեջ (տեսանյութ)
490Երեկ, 11:21Մայրը հայտնել է, որ դուստրը մահացել է սխալ բուժման հետևանքով
277Երեկ, 10:30Քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարել կառավարության շենքի դիմաց
30707.05.2025, 19:24Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին
39907.05.2025, 14:18Չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվում (տեսանյութ)
47507.05.2025, 13:00