Նոր Արեշի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ կա զոհ
![]() 392 Չորեքշաբթի, 31 մայիսի, 2023 թ., 10:30 ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հայտնում է, որ մայիսի 30-ին, ժամը 22:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշի 35-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, մեկ ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։ Փրկարարները տարհանել են 4 քաղաքացու. վերջիններիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:34-ին, մարվել՝ մայիսի 31-ին, ժամը 00:13-ին: Այրվել է բնակարանը՝ գույքով: Բնակարանում հայտնաբերվել է Լ. Չ.-ի (ծնված 1960 թ․) դին։ ![]() |
Կոտայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 1 զոհ, 3 վիրավոր
19610:24Վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Կոտայքում
155Երեկ, 19:18Ջրատարն ընկած տղամարդու դին 12 օր անց հայտնաբերվել է
367Երեկ, 13:18Փարիզում մեքենան մխրճվել է ՊՍԺ-ի հաղթանակը տոնող երկրպագուների բազմության մեջ (տեսանյութ)
486Երեկ, 11:21Մայրը հայտնել է, որ դուստրը մահացել է սխալ բուժման հետևանքով
277Երեկ, 10:30Քաղաքացին ինքնավնասման փորձ է կատարել կառավարության շենքի դիմաց
30607.05.2025, 19:24Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմին
39807.05.2025, 14:18Չորրորդ օրն է՝ փոքրիկ Տիգրանին գտնել չի հաջողվում (տեսանյութ)
47407.05.2025, 13:00