Ադրբեջանը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը

Ադրբեջանի կառավարությունը Հայաստանից պահանջում է դադարեցնել Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարար Մուխթար Բաբաևը համապատասխան նամակ է հղել Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին։
Նամակում ասվում է, որ գործարկվել է համապատասխան ընթացակարգ՝ նախատեսված անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կոնվենցիայով։
Ադրբեջանը պահանջում է Հայաստանից տեղեկատվություն փոխանակել՝ նախագծի բացասական անդրսահմանային ազդեցությունը քննարկելու համար, նաև պահանջում է դադարեցնել շինարարությունը։ Հարցի վերաբերյալ համապատասխան ծանուցում է ուղարկվել նաև ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։

Խուզարկություններ են իրականացվում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում
2909:48
«Մենք կաշխատենք դեմոկրատների հետ». Թրամփ (տեսանյութ)
10409:31
Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարը. «Հրապարակ»
6109:18
«ԱՄՆ-ն չի նախատեսում մոտ ժամանակներս նոր հարվածներ հասցնել Իրանին». Թրամփ
13709:07
ԱՄՆ Քոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքները
12709:00
«Հակամարտությունները կարող են ավելի սրվել՝ ձեռք բերելով տարածման մեծ վտանգներ»․ Արտակ Զաքարյան
11103:06
«Փաշինյանին առաջարկում եմ պարզել՝ ինչպես է իր ենթական դարձել 100 մլն դոլար արժողությամբ հանքի սեփականատեր»․ Մեսրոպ Առաքելյան
15702:06
«Դավաճանն ու թշնամին հենց այս տեսքն ունի»․ Զարուհի Մուրադյան (տեսանյութ)
13900:48