Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա

Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Սանկտ Պետերբուրգի վրա
80
Այսօր, 10:43

Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի Լենինգրադի և Տուլայի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի վրա։ Այս մասին հայտնում է «Медуза»-ն։

Լենինգրադի մարզում գիշերվա ընթացքում խոցվել է ուկրաինական 45 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ Ժամանակավորապես փակվել է նաև Լադոժսկի կամուրջը, սակայն այն չի վնասվել։ Նահանգապետի խոսքով՝ կամրջից աշխատել են հակաօդային պաշտպանության շարժական կրակային խմբերը։ Միևնույն ժամանակ, «Бумага»-ի տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի բնակիչները պայթյունների ձայներ են լսել քաղաքի ութ շրջաններում։

Նովոռոսիյսկում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել։ Այս մասին հայտնել են Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից։ ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով բազմաբնակարան շենքերից մեկի պատուհանները կոտրվել են, իսկ երկու առանձնատներում հրդեհներ են բռնկվել։

Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևը հայտնել է, որ անօդաչու սարքերի հարձակման հետևանքով տարածաշրջանի ենթակառուցվածքները չեն վնասվել։ Միևնույն ժամանակ, Astra-ն և ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային թելեգրամյան ալիքը հայտնում են, որ պայթյուններ են տեղի ունեցել Եֆրեմով քաղաքի սինթետիկ կաուչուկի գործարանի տարածքում։