Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«ԱՄՆ-ն չի ձգտում Իրանում իշխանափոխության». Թրամփ

«ԱՄՆ-ն չի ձգտում Իրանում իշխանափոխության». Թրամփ
54
Այսօր, 00:12

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նպատակ չունի տապալելու Իրանում իշխող վարչակարգը։ Այս մասին հաղորդում է New York Post-ը։

Նրա խոսքով՝ Իրանը վերացնելու՝ Իսրայելի նպատակը «հավանաբար իրագործելի է», սակայն դա իր նպատակը չէ։

«Ես պարզապես չեմ ցանկանում, որ նրանք միջուկային զենք ունենան։ Ես երբեք կողմ կամ դեմ չեմ եղել իշխանափոխությանը, դա երբեք իմ չափանիշը չի եղել»,– ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Իսրայելը հանդես է գալիս Իրանում վարչակարգի լիակատար փոփոխության օգտին հակամարտությանը վերջ դնելու համար։ Միևնույն ժամանակ, նոյեմբերին Թրամփը հայտարարել էր, որ պատերազմն արդեն «փաստացի ավարտված է», սակայն ինքը մտադիր է պահպանել իրանական նավահանգիստների նկատմամբ էմբարգոն՝ միջուկային գործարքի կնքմանը հասնելու նպատակով։