Ուրբաթ, 27 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ուղիղ կես տարի Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ»․ Սոնա Աղեկյան

«Ուղիղ կես տարի Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ»․ Սոնա Աղեկյան
23
Այսօր, 09:36

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուղիղ կես տարի՝ ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանում, ընդդիմության առաջնորդներից Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ։
6 ամիս շարունակվող ազատազրկման ընթացքում ներկայացված մեղադրանքի հիմքերը, ըստ պաշտպանության կողմի պնդումների, էականորեն խաթարվել են, փլվել են, սակայն Անդրանիկ Թևանյանը շարունակում է ազատությունից զրկված մնալ։ Հասարակության համար օրինաչափ հարց է առաջանում՝ եթե մեղադրանքի հիմքերը չեն հաստատվում, ապա ի՞նչ իրավական հիմքով է ընդդիմադիր, հայամետ քաղաքական գործիչն արդեն 6 ամիս գտնվում անազատության մեջ։
Դատավոր Ջոն Հայրապետյանից հասարակությունն ակնկալում է բաց, հրապարակային և թափանցիկ դատական քննություն, որտեղ յուրաքանչյուր ապացույց և յուրաքանչյուր մեղադրանք պետք է ստանա իրավական գնահատական։
Դատարանը պետք է պատասխանի հասարակությանը հուզող գլխավոր հարցին՝ ի՞նչ հիմքով է Անդրանիկ Թևանյանը 6 ամիս զրկված ազատությունից։
Արդարադատությունը մարդու քաղաքական հայացքներով կամ ընդդիմադիր գործունեությամբ չպետք է պայմանավորված լինի…»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան