Ալիևը չի թաքցնում իր գոհունակությունը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ հերթական անգամ Հայաստան այցելեցին ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչները, որոնք հայ գործընկերների հետ հանդիպում ունեցան «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։ Հայ և ադրբեջանցի քաղհասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները մեկնարկել են 2025թ. օգոստոսին՝ Վաշինգթոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո։ Մոտ երկու ամիս առաջ, երբ հերթն ադրբեջանցիներինն էր, նրանք հրաժարվեցին այցից, քանի որ հայերը քննադատել էին Հիքմեթ Հաջիևին, երբ նա օտարերկրյա դիվանագետներին տարել էր Արցախ և հայկական վանքերը ներկայացրել որպես կովկասյան աղվանական ժառանգություն ու ծաղրել Գանձասարում պահվող հայկական ձեռագրերը։ Ու ինչքան էլ հայկական կողմից որպես քաղհասարակություն հանդես եկող անձինք (Արեգ Քոչինյան, Բորիս Նավասարդյան, այլք) հայտարարեն, թե իրենք քաղաքականության հետ կապված հարցեր չեն քննարկում, փաստ է, որ ադրբեջանական քաղհասարակությունը քաղաքական հարցեր է քննարկում եւ իրենց իշխանությունների քաղաքականությունն է առաջ տանում: Այս այցն էլ պայմանավորված է նրանով, որ Ալիեւը գոհ է Նիկոլ Փաշինյանից՝ սահմանադրության այս նախագծի, Անկախության հռչակագրից հրաժարվելու համար, և որպես խրախուսական քայլ՝ իր ՀԿ-ներին անմիջապես գործուղել է Հայաստան, որքան էլ որ ՀՀ իշխանությունները հայտարարեն, թե ՀՀ սահմանադրության հետ Ալիևը կապ չունի»:

«Ուղիղ կես տարի Անդրանիկ Թևանյանը գտնվում է անազատության մեջ»․ Սոնա Աղեկյան
009:36
«Իշխանության քմահաճույքներն ու քաղաքական վրեժխնդրությունը դարձել են գերիշխող»․ Տիգրան Աբրահամյան
2809:24
Ալիևը չի թաքցնում իր գոհունակությունը. «Հրապարակ»
3609:18
«ԱՄՆ-ն մոտ է Իրանի նկատմամբ հաղթանակին». Թրամփ
10809:06
«ԵՄ երկրները բյուջեի շուրջ համաձայնության չեն եկել». Կոշտա
8208:55
«Քաղաքական անբարոյականության հերթական մաստեր կլասը՝ Նիկոլից». Գագիկ Համբարյան
11603:12
«Իսկ եթե Նիկոլն ուղղակի անկե՞ղծ էր». Արմեն Հովասափյան
11802:06
«Գաղտնի կես միլիոն դոլար է տվել «Հովհաննիսյան ինստիտուտ»-ին, որ հերոսի անունը ծիխարի ջնջեն». Հովհաննես Իշխանյան
14401:06