Իշխանությունը մեծ «լվացք» է նախաձեռնել․ «Հրապարակ»

13727
Երեքշաբթի, 15 օգոստոսի, 2023 թ., 09:30
«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Նախ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն աչքալուսանք տվեց, թե սեպտեմբերին մի չտեսնված աստղի համերգ են կազմակերպում, հետո կառավարության որոշման արտահոսքից տեղեկացանք, որ այդ աստղը Սնուփ Դոգ կոչվող երգիչն է, որի անունը շատերը չէին էլ լսել, եւ իշխանությունը որոշել է 23 միլիոն դոլար ծախսել 3 երաժշտական միջոցառումների վրա, մեկը՝ 6,2 մլն, երկրորդը՝ 9 մլն, երրորդը՝ 7,9 միլիոն դոլար:
Մեր տեղեկություններով, ամենաթանկ աստղը, որի վրա 9 միլիոն է ծախսվելու, Ջենիֆեր Լոպեսն է: Մարդիկ անմիջապես որոնումների արդյունքում պարզեցին, որ Սնուփ Դոգն այդքան չարժի, նրա կարմիր գինը մի քանի հարյուր հազար դոլարն է: Ուրեմն ինչի՞ վրա է ծախսելու ՀՀ հարկատուների 6,2 միլիոն դոլարը կառավարությունը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մահացել է Սինդի Քրոուֆորդի երիտասարդ որդին, ով տառապում էր թմրամոլությունից
12000:36
«Վարկերի տակ կքած Հայաստանի պետբյուջեի հաշվին թանկ ռաբիս շոու են սարքում»․ Ոսկան Սարգսյան
94Երեկ, 17:42
27 տարեկանում մահացել է սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի որդին
332Երեկ, 12:00
«Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել»․ Մանուկ Սուքիասյան
30920.09.2026, 00:06
Սոնա Ռուբենյանը որդի է ունեցել (լուսանկար)
51817.09.2026, 20:42
Հայտնի է «Միսս Աշխարհ 2026»-ի հաղթողը (տեսանյութ)
409407.09.2026, 10:13
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին այցելել է Ուկրաինա
626530.08.2026, 18:54
«Իմ կյանքի արժեքներն ունեցվածքով ոչ սկսվում են, ոչ ավարտվում». Սիրուշոն՝ Նիկոլ Փաշինյանին
173226.08.2026, 20:18