Ինչպես է Արցախում մեկնարկելու նոր ուսումնական տարին. պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը օգոստոսի 29-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ սեպտեմբերի 1-ին մեկնարկելիք նոր ուսումնական տարվան ընդառաջ:
ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը ներկայացրել է ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ տեղի ունեցած քննարկումների և նախապատրաստական աշխատանքների արդյունքները, ինչպես նաև Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հիմնախնդիրները: Նախարարն ընդգծել է հատկապես գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի պարագաների խիստ սղության և տրանսպորտի բացակայության խնդիրները՝ շեշտելով, որ այդ պայմաններում հնարավորինս արվել է սեպտեմբերի 1-ին ուսումնական գործընթացի մեկնարկի նախապատրաստության ուղղությամբ:
Պետական նախարարը շեշտադրել է առկա հիմնախնդիրների ու հնարավորությունների համակողմանի վերլուծության և բոլոր ջանքերի գործադրման անհրաժեշտությունը՝ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար: Գուրգեն Ներսիսյանն ընդգծել է, որ հնարավորինս պետք է անել ներկա ծանր պայմաններում լրացուցիչ չափով հարվածի տակ չդնելու երեխաների առողջությունը՝ միաժամանակ չանտեսելով կրթության իրավունքի ապահովման պետության պարտավորությունը:
Նախարարության ներկայացուցիչներից բացի, իրենց դիտարկումներն ու առաջարկներն են ներկայացրել նաև ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ԱԺ պատգամավորներ Արամ Գրիգորյանը և Էլեոնորա Ավանեսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Շահագրգիռ քննարկումից հետո պետական նախարարը մի շարք հանձնարարություններ է տվել լիազոր մարմնին առաջիկա օրերի անելիքների վերաբերյալ՝ միևնույն ժամանակ ընդգծելով իրավիճակի ամենօրյա մշտադիտարկման ու վերլուծության անհրաժեշտությունը՝ ըստ կարիքի համապատասխան որոշումների կայացման նպատակով:

Հայաստանյան մասնակիցները մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում նվաճել են 4 մեդալ
85705.08.2026, 20:12
«Ժամանակն է՝ միասին պաշտպանելու համալսարանի ինքնավարությունը»․ Արսեն Թավադյան
95005.08.2026, 11:12
«Դիմում եմ ներկայացրել՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից ազատվելու վերաբերյալ»․ Արման Անտոնյան
121904.08.2026, 12:00
«Եթե Հայաստանը լիներ հանրապետություն, ուսանողները և դասախոսները հրապարակային ակցիաներ կանեին». Տիգրան Աթանեսյան
136703.08.2026, 09:18
«Դառնացնող հանգամանքը Համալսարանի խուլ ու անտարբեր լռությունն է»․ Մենուա Սողոմոնյան
120702.08.2026, 16:12
«Ավելի քան չորս տասնամյակ Գագիկ Ղազինյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանում»․ Ռուբեն Մխիթարյան
138801.08.2026, 16:00
«Քաղաքական շարժառիթներով նոր սերնդին Ղազինյանից սովորելու հնարավորությունից զրկելը էժան ու ցածր քայլ է»․ Արթուր Ղամբարյան
121601.08.2026, 15:12
Գագիկ Ղազինյանին ծանուցել են՝ սեպտեմբերի 1-ից ԵՊՀ-ում չի աշխատի
110801.08.2026, 14:42