«ՊԲ-ն լուծարվում է, իսկ արցախցիների վստահությունը խաղաղապահների նկատմամբ` 0»․ Տ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի գլխավոր օրակարգը եղել ու մնում է անվտանգության խնդիրը:
Ժամանակի ու իրադրության փոփոխությունների ժամանակ դրանք անընդհատ վերանայվում են, իսկ հիմա, առավել քան երբևէ, խիստ անորոշ են:
Մինչև 2018-ը կար պաշտպանության բանակն ու Հայաստան պետության անվտանգության երաշխավոր լինելու հանգամանքը:
2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո մեկնարկեց պետականության և որպես դրա հիմնասյուն՝ զինված ուժերի կազմաքանդման գործընթացը, սակայն բանակն իր դիմադրողականության շնորհիվ դեռ որոշ ժամանակ իր խնդիրը կատարում էր:
44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը ոչ միայն պաշտոնապես հետ կանգնեց Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր առաքելությունից, այլ դրա ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացրեց:
Դրանից հետո թեև Արցախի պաշտպանության բանակի պահպանության տարածքը մեծացավ, սակայն ներուժն ու ռեսուրսները կտրուկ նվազեցին:
Տեղակայվեցին ռուս խաղաղապահներ, որոնց գործառույթը ոչ թե ՊԲ-ի հետ անվտանգության ապահովումն էր, այլ պատերազմի կանխումը, ինչը տապալվեց:
Ի՞նչ ունենք այսօր անվտանգության տեսանկյունից՝ վերջին ագրեսիան հաշվի առնելով:
Անվտանգությունը համակարգային առումով մնաց փլատակների տակ:
ՊԲ-ն լուծարվում է, իսկ արցախցիների վստահությունը խաղաղապահների նկատմամբ՝ 0:
Որն է՞ այլընտրանքը: Ի՞նչ անվտանգային միջավայր է ներդրվելու Արցախում և ովքե՞ր ու ի՞նչ ձևով են մարդկանց անվտանգությունն ապահովելու գործառույթ ստանձնելու:
Մինչև այս հարցին Արցախի ներսում պատասխան չլինի մարդիկ ոչ միայն բացառապես մտածելու են դուրս գալու մասին և դա բնական է, այլ իրենց ամենօրյա կյանքը կախված է լինելու ադրբեջանական քմահաճույքներից:
Մի կողմից թվում է, թե գլոբալ գործընթացի տեսանկյունից ամեն բան ակնհայտ է, սակայն մարդկային ճակատագրերի ու պայքարի ռազմավարության առումով՝ ոչ»։

«Եթե կգտնեք մեկին, ով իր մեքենան կտրամադրի օրական 5000 դրամով, խնդիր չկա»․ Կարեն Համբարձումյան (տեսանյութ)
4013:12
Միքայել Մինասյանը հրավիրվել է ՀՀ գլխավոր դատախազություն
4813:06
Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի վերադարձը ԵՄ (տեսանյութ)
10613:01
«Գիտեմ՝ հիմա ինչ է տեղի ունենալու», «վաղվա իմ դատավճիռն էլ գիտե՞ք»․ բանավեճ՝ Բաբկեն Թունյանի և Էդգար Ղազարյանի միջև (տեսանյութ)
6612:36
«Պատերազմը երևի կլիներ՝ անկախ նրանից՝ ով էր Հայաստանի իշխանությունը, բայց հետևանքներն այսքան աղետալի չէին լինի»․ Սերգեյ Շահվերդյան (տեսանյութ)
5312:30
Գերագույն դատարանը Թրամփին թույլատրել Է վերսկսել միգրանտների արտաքսումը երրորդ երկրներ
12412:18
«Ինքնագոլ արածները պահանջում են հեռացնել դարպասապահին»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
6811:18
«Մոսկվան չի բացառում Կալինինգրադը պաշտպանելու համար միջուկային զենքի կիրառումը»․ Իռլանդիայում ՌԴ դեսպանատուն
11211:13