«Հարկ է յուրաքանչյուր բռնի տեղահանվածի հանգամանորեն հարցաքննել». Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախից հարկադիր տեղահանվածների մասով զուտ իրավական ասպեկտներով խիստ անհրաժեշտ աշխատանք կա անելու, հետո ոչ միայն ուշ կլինի, այլև անհնար: Մեկ քրեական գործի վարույթի շրջանակերում հնարավորինս սեղմ ժամկետում հարկ է յուրաքանչյուր բռնի տեղահանվածի հանգամանորեն հարցաքննել՝ կիրառված բռնությունների, թողնված կամ ոչնչացված անշարժ ու շարժական գույքի, դրանց առկայությունը հավաստող ապացույցների և նմանաբնույթ այլ հարցերի առնչությամբ: Քրեական գործին հարկ կլինի կցել ցուցմունքների հավաստիությունը հիմավորող փաստաթղթեր և այլ ապացույցներ, ընդհուպ՝ հեռախոսներով և այլ սարքավորումներով կատարված նկարահանումները: Օրինակ՝ հարկ կլինի բուժհաստատություններից առգրավել բոլորի հիվանդության պատմությունները. հուսանք, որ բռնության ենթարկվածները ենթարկվում են բուժզզննության՝ հետագայում պատշաճ փորձաքննություն իրականացնելու համար:
Ինչ խոսք, սա ահռելի ծանր ու աշխատատար գործընթաց է, սակայն հաշվի առնելով իբր միլիարդների հասնող պատճառված վնասի դիմաց Հայաստանի տարածքներից, մասնավորապես Սյունիքն ամբողջությամբ հանձնելու թուրքիայի հոխորտանքները, ինչպես նաև այդ մարդկանց կարգավիճակը հստակեցնելու հրատապ հարցադրումները և այլն, վստահ եմ, որ կգտնվեն կամավորներ: Ինքս պատրաստ եմ անհատույց իրականացնել այդպիսի աշխատանք: Մասնագիտական աջակցության համար նպատակահարմար է դիմել նաև միջազգային կառույցներին, ինչը նաև խնդիրը հանրայնացնելու լավագույն միջոցներից է ....»։

«90-ականներ վերադարձը գրեթե երաշխավորված է». Դերենիկ Մալխասյան
5602:06
«Հանրային տիրույթում աղավաղվում է մեր լեզուն». Խաչիկ Աբաջյան
71Երեկ, 23:42
«Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը Նիկոլ Փաշինյանին սպառնում է, որ «այդ այծն» այլևս չլողա «իրենց Գյոյչայում»». Մհեր Հակոբյան
81Երեկ, 23:24
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց
80Երեկ, 22:48
Պուտինը Ашан-ի և Nestlé-ի ակտիվները փոխանցում է ժամանակավոր կառավարման
142Երեկ, 22:31
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են TRIPP նախագծի իրագործման ընթացքին վերաբերող հարցեր
69Երեկ, 22:24
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
124Երեկ, 22:18
Կրկնակի վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է
87Երեկ, 22:00