Ադրբեջանը Հակարիի կամրջից առևանգում է մարդկանց․ ԶԼՄ

«Հրապարակ»-ը գրում է․ «Ըստ խմբագրության աղբյուրներին հասանելի ստույգ տեղեկությունների, երեկ սեպտեմբերի 27-ին ՀՀ և ՌԴ քաղաքացիություն ունեցող գործարար Ռուբեն Վարդանյանի առևանգումից և Բաքու տեղափոխելուց բացի, նույն առևանգման հանցագործությունը կատարվել է նաև այլ անձանց հանդեպ, ըստ մեր տեղեկությունների՝ տասնյակից ավելի։ Առեւանգվածներից ոմանց անունները խմբագրությանը հայտնի են։ Ինչ խոսք ամբողջ մի ժողովրդի բռնի տեղահանություն կազմակերպելը այնպիսի հանցագործություն է մարդկության դեմ, որ առանձին անձանց հանդեպ կատարվող քրեական արարքները ընդհանուր պատկերում խամրում են։
Այդուհանդերձ կարծում ենք, որ միջազգային դերակատարները, ովքեր կարողացել են Ադրբեջանին պարտադրել ՄԱԿ դիտորական առաքելության տեղակայում Արցախում, հարկ է, որ մինչև առաքելության կազմավորվելը, դիտորդների Արցախ և Լաչին հասնելը, քաղաքական և իրավական ճնշմամբ հարկադրեն Ադրբեջանին ձեռնապահ մնալ Հայաստան տեղափոխվող արցախցիների հանդեպ ապօրինություններ գործադրելուց, անձանց առեևանգելուց և մնացյալ հանցագործություններից։
Սույն հրապարակմամբ ուշադրություն ենք հրավիրում և հորդորում ենք, որ ՀՀ ԱԳՆ-ն, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատները, միջազգային կազմակերպությունները Հակարիի կամրջից հաճախացած առևանգումների և հանցագործությունների մասին հրատապ տեղեկացնեն իրենց կառավարություններին և ղեկավարություններին՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և Հայաստան տարագրող անձանց ադրբեջանական հետապնդումներից ապահովագրելու համար»։

Պետական ապարատում բունտ է հասունանում. «Հրապարակ»
6209:06
Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա. «Հրապարակ»
5008:54
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
5108:18
«Մենք լրջագույն խնդիր ունենք. ներքին հանրային երկխոսություն սկսել». Վահե Հովհաննիսյան
9903:06
««Թուրքաց» ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու զավակին, հայտարարում է՝ սրբավայրը հայերինս չէ». Վարդան Ոսկանյան
11700:00
«Գիտությունների ակադեմիա, Պատմության ինստիտուտ, չկա՞ն միջազգային գործընկեր կազմակերպություններ, որոնց միջոցով պետք էր աղմուկ բարձրացնել». Վահե Լոռենց
104Երեկ, 23:24
«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան
133Երեկ, 23:06
«Աշխարհի մյուս երկրները պետք է փոխհատուցեն ԱՄՆ-ի՝ Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման ծախսերը». Թրամփ
179Երեկ, 22:48