«Երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն. այս հարթությունում խոցելի են». Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր պատասխանը Չեմբեռլենին, կամ՝ լեյտենանտ Շմիդտի որդի Հաջիևին
Մինչև 1929-ը ադրբեջաներենը հիմնականում գրվում էր արաբական գրային համակարգով։ 1929–1939-ին՝ խորհրդային իշխանությունների նախաձեռնությամբ Ադրբեջանում կիրառվեց լատինատառ այբուբեն, որ 1939-ից փոխարինվեց կիրիլիցայով՝ այսինքն՝ ռուսատառ գրային համակարգով։ Ակնհայտորեն շողոքորթելով ռուսական իշխանություններին՝ անգամ ազգանունների վերջամասերը փոխեցին՝ Հաջիզադեից դառնալով Հաջիև։
1991-ից, անկախանալուց հետո, կրկին անցան լատինատառ այբուբենի։
2024-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը խնդիր դրեց իր լեզվաբանների առաջ՝ թյուրքալեզու ժողովուրդների համար նոր այբուբեն ստեղծելու։ Հետևություն, երբ գրից ու գրքից խոսեն Էրդողանը, Ալիևը և լեյտենանտ Շմիդտի որդի Հաջիևները, ճիշտ կանեն՝ լռեն, որովհետև այս հարթությունում մինշանակ ու շատ խոցելի են։ Մեսրոպ Մաշտոցը հայոց այբուբենը ստեղծել է 405 թվականին՝ Վռամշապուհ թագավորի և Սահակ Պարթև կաթողիկոսի աջակցությամբ ու հովանավորությամբ, որ ավելի քան 1600 տարի օգտագործվում է որպես հայերենի ինքնուրույն գրային համակարգ։
Այսքանով կարող էի եզրափակել, բայց՝ ոչ։ Բնական է, որ ի լուր աշխարհի ցուցադրվող գրքերը Արցախ են հասել Հայաստանից, և կան մարդիկ, որոնք հպարտանում են, թե իրենք են դրանք նվիրել։ Բնական է նաև, որ գրքերի բնօրինակները Մատենադարանում են, իսկ Արցախ ուղարկվածները՝ պատճեններ։ Բայց ինչո՞ւ այդ պատճենները լիարժեք չեն։ Ինչո՞ւ են դատարկ էջերով։ Տո՛, նվերի վրա խնայողություն անող մանր տեսակներ, ում հաշվին և ո՞ւմ եք խաբել։ Հաջիևի տեղը դուք էլ լինեիք, նույնն էիք անելու, որովհետև նրանից ոչնչով ավելի լավը չեք։
Հ.Գ. Մեր դժբախտությունների հիմնական պատճառը մեր ներսի վատն է, ուղղակի մեր բախտը այնքանով է բերել, որ մեր միջի լավը այնքան անչափելի լավն է, որ առ այսօր պետականություն ու պետականության ունենք, ու՝ փառք Տիրոջ...»:

«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
6703:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
14100:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
9100:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
106Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
95Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
114Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
99Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
94Երեկ, 17:54