«Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը հանցավոր ինքնախաբեություն է». Մհեր Մելքոնյան

127
Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2026 թ., 22:36
ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինձ համար պարզապես զարմանալի է, որ մինչ օրս գտնվում են մարդիկ, ովքեր դեռ փորձում են ՔՊ-ականներից «ճշտել» նրանց դիրքորոշումը Արցախի հայկական լինելու վերաբերյալ։
Էլ ի՞նչ պիտի ասվի կամ արվի, որ հասկանաք․ նրանք այդ հարցի պատասխանը վաղուց են տվել։ Տվել են հստակ, բազմիցս և աներկբա։ Իրենց քայլերով, հայտարարություններով ու գործողություններով նրանք հայկական Արցախի էջն իրենց համար վերջնականապես ու անդառնալիորեն փակել են։
Իշխանական միջանցքներում «հայկական Արցախ» փնտրելը կամ այնտեղից որևէ ազգային դիրքորոշում ակնկալելը լավագույն դեպքում պարզամտություն է, վատագույն դեպքում՝ հանցավոր ինքնախաբեություն»:
Աղբյուրը` Մհեր Մելքոնյան

«Իսկ գուցե հակառակորդը հատուկ է իր զինծառայողին ուղարկել»․ Թաթուլ Հակոբյան
6703:06
Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
14100:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
9100:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
106Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
95Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
114Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
99Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
94Երեկ, 17:54