«Ո՞ր կետի պատճառով է ձգձգվում «խաղաղության պայմանագրի» ստորագրումը. «Հրապարակ»
![]() 1249 Ուրբաթ, 29 սեպտեմբերի, 2023 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանական աղբյուրները հայտնում են, որ «խաղաղության պայմանագիր» կոչվող փաստաթղթի ստորագրման գլխավոր խոչընդոտը փախստականների վերադարձի հարցն է, որը պաշտոնական Բաքուն ոչ միայն փորձում է ամրագրել իբրև պայմանագրի կետերից մեկը, այլև երաշխիքներ ստանալ Հայաստանից՝ ադրբեջանցիների վերադարձի դեպքում ապահովելու նրանց անվտանգությունն ու իրավունքները։ Մինչդեռ ակնհայտ է, որ հարցն ընդհանրապես պետք է օրակարգից հանվի, և այդ մասին այս ընթացքում լուրջ հիմնավորումներ են ներկայացվել՝ նախ այն պատճառով, որ ադրբեջանցի փախստականներն ինքնակամ են հեռացել Հայաստանից՝ առանց ջարդի և ոչ էլ էթնիկ զտման վտանգից դրդված, ու շատերը փոխանակել կամ վաճառել են իրենց անշարժ գույքը, իսկ շարժական գույքն էլ հանգիստ տարել են իրենց հետ։ Բացի այդ՝ 1989 թվականին հայկական իշխանությունները միակողմանիորեն 14 հազար 500 «ադրբեջանական» ընտանիքների՝ որպես փոխհատուցում Հայաստանում թողած տների ու ունեցվածքի համար, վճարել են 70 մլն ռուբլի (մոտ 110 մլն ԱՄՆ դոլար): Եվ այդ արտագաղթն էլ թափ է հավաքել Սումգայիթի հայտնի դեպքերից ու հայ փախստականների՝ Ադրբեջանից Հայաստան տեղափոխվելուց հետո։ Ադրբեջանը, որ տասնամյակներ շարունակ շահարկել է փախստականների հարցը, ներկայում նրանց օգտագործելով և օգտվելով Հայաստան պետության թուլությունից ու գործող իշխանությունների վախերից, փորձում է իրացնել Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումները։ Սրա մասին են հուշում Ադրբեջանի՝ այս հարցում վճռականությունը և խեղաթյուրված վիճակագրությունը, թե խոսքը մոտ մեկ միլիոն փախստականների մասին է»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
