Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ոչինչ չի ակնկալում Եվրոմիությունից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը ոչինչ չի սպասում Եվրամիությունից։
Թուրքիան ԵՄ-ի (այդ ժամանակ Եվրոպական տնտեսական համայնք, ԵՏՀ) հետ ասոցացման համաձայնագիր է ստորագրել 1963-ին, իսկ 1987-ին դիմել է դրան անդամակցելու համար։ Սակայն անդամակցության բանակցություններն սկսվել են միայն 2005 թվականին, որոնք բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով: Ներկայումս բանակցային դոսիեի 35 գլուխներից 16-ը բաց են։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Նյու Յորք թռչելուց առաջ Էրդողանն ասել է, որ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները «կարող են տարբերվել»։
«Մենք կատարել ենք ԵՄ-ի տված բոլոր խոստումները, իսկ նրանք չեն կատարել իրենց խոստումներից գրեթե ոչ մեկը: Մեր երկրի նկատմամբ ԵՄ-ի կողմնակալության մեջ որևէ փոփոխություն չի եղել: Նրանք անարդար են մեր երկրի նկատմամբ՝ անտեսելով իրենց դրած սկզբունքներն ու գործընթացները: «Մենք՝ Թուրքիան, ԵՄ-ից ոչ մի ակնկալիք չունենք, նրանք պետք է հրաժարվեն այն անարդարություններից, որ կիրառեցին մեր նկատմամբ, հատկապես՝ վիզաների տրամադրումը։ Եթե դա չանեն, նրանք լիովին կկորցնեն մեզնից որևէ ակնկալիք ունենալու իրավունքը»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով կիրակի օրը խորհրդարանում։
Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ Թուրքիան ընդունվի ԵՄ։ Ավելի ուշ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Էրդողանը համաձայնել է «որքան հնարավոր է շուտ» փաստաթղթեր ուղարկել Թուրքիայի խորհրդարան ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը վավերացնելու համար։ Շվեդիան, որպես Եվրոմիության անդամ, խոստացել է, որ դիմումը վավերացնելու դիմաց, կօգնի ակտիվացնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գործընթացը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ իրենք չեն ցանկանում Թուրքիային տեսնել Եվրոպայում, իսկ Անկարայում չպետք է վարդագույն ակնոց կրեն։

«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
8118:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
5418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
5618:06
BRICS-ի երկրների առաջնորդները համատեղ հռչակագիր են ընդունել
9017:55
«Կաթողիկոսն ընդունել է «L’Œuvre d’Orient» կազմակերպության ուխտավորներին»․ Մայր Աթոռ
5617:24
«Իրանի հետ պшտերազմը կավարտվի շատ շուտոով». Թրամփ
13215:19
«Փաշինյանն անուղղակիորեն ընդունում, որ ՔՊ-ն ձայներ է ստացել ցածր կրթական ցենզի և մանիպուլյացիայի հաշվին»․ Արշակ Սարգսյան
7814:54
«Սևանի ափին»․ Նիկոլ Փաշինյան (լուսանկար)
9614:48