«Ֆրանսիական քաղաքականության «ծիրում» Ադրբեջան առավել կարևոր այցը եղել է սեպտեմբերի սկզբին». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հոկտեմբերի 3-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան, փաստորեն՝ հոկտեմբերի 5-ի Գրանադայի հանդիպումից առաջ:
Գոնե այս պահին պարզ չէ, Կոլոնան կայցելի՞ նաև Ադրբեջան, թե՞ ոչ:
Բայց, ֆրանսիական քաղաքականության «ծիրում» Ադրբեջան առավել կարևոր այցը եղել է սեպտեմբերի սկզբին՝ ֆրանսիական նավթարդյունաբերական հսկա «Տոտալ Էներջի»-ի ղեկավարն այցելել է Բաքու և ներդրումների վերաբերյալ բանակցություն վարել Իլհամ Ալիևի հետ:
Շատերը գուցե կհարցնեն՝ ի՞նչ կապ ունի «Տոտալ Էներջի»-ն ֆրանսիական քաղաքականության հետ, չէ՞ որ դա պետական կառավարման ինստիտուտ չէ: Այո, այդ հսկաները, ինչպես օրինակ «Բրիթիշ Փեթրոլիում»-ը, պետական կառավարման ինստիտուտներ չեն, բայց դրանք պետական քաղաքականության և ռազմավարության առավել ազդեցիկ ու կենսունակ գործիքներ են, մի շարք պատճառների և հանգամանքների բերումով:
Հետաքրքիր է, Կատրին Կոլոնան լիարժեք տեղյա՞կ է մեկ ամիս առաջ Բաքվում «Տոտալ Էներջի»-ի ղեկավարի և Իլհամ Ալիևի միջև բանակցության մանրամասներից»:

«Անկախության տոնը այլևս չի կարող լինել միայն երգ ու պարի, դրոշների կամ գեղեցիկ բառերի օր». Սեյրան Օհանյան
78Երեկ, 20:12
«Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է». Հայկ Դեմոյան
71Երեկ, 19:54
«Ռուսաստանը Հայաստանի համար ճակատագրական ուժ է». Թաթուլ Հակոբյան
86Երեկ, 18:48
Առուշ Առուշանյանն է իր «Բիզնես» կուսակցությամբ ընտրությանը կմասնակցի ՔՊ-ի հետ՝ «Համերաշխություն» դաշինքով
87Երեկ, 18:12
«Հայերը ձգտում են յուրացնել Կովկասյան Աղվանքի պատմությունը»․ Ֆարիդ Շաֆիև
125Երեկ, 18:06
«Թող միշտ պանծա Հայաստան»․ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան
134Երեկ, 17:12
«Մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի հետ խորհրդարանական երկխոսությանը»․ Մատվիենկո
139Երեկ, 16:43
«Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցա-համակրային միջոցառման»․ Հակոբ Բադալյան
70Երեկ, 16:36