Կարեն Կարապետյան-Սամվել Շահրամանյան. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր անկախության կարճ պատմության ընթացքում 2 դեպք է արձանագրվել, երբ իշխանությունը, զգալով մոտալուտ վտանգը, վերջին պահին հրաժարական է տվել ու իշխանության բեռը դրել այլ անձի վրա, սակայն այդ իշխանությունը պահելն անհնարին է եղել, և հրաժարական տվողները հստակ իմացել են այդ մասին:
Մեկը 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականն էր և Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու որոշումը, մյուսն Արայիկ Հարությունյանի հրաժարականն էր ու Սամվել Շահրամանյանին նախագահ ընտրելու քայլը: Երկու դեպքում էլ ակնհայտ էր, որ իշխանությունը, իսկ երկրորդ դեպքում՝ երկիրն էլ հետը, տանուլ է տրված, և իշխանության հանձնումն ընդամենը ձևական բնույթ է կրում:
Ո՛չ Կարեն Կարապետյանն էր ի վիճակի պահել հանրապետականների իշխանությունը երկրում՝ ապրիլի 23-ից հետո, ո՛չ Սամվել Շահրամանյանն էր ի վիճակի պահել Արցախը, երբ Արցախը դե ֆակտո հանձնվել էր, Ադրբեջանի ամբողջականությունը ճանաչվել, ռուս-ադրբեջանա-թուրքական գործարքը կայացել:
Եվ Հայաստանի իշխանությունների այն թեզը, թե ինչ-որ ուժերի ճնշման տակ Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց կամ՝ որ հրաժարական չտար, Արցախը չէր հանձնվի, առնվազն կեղծիք է և մանիպուլյացիա»:

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
213Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
149Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
194Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
188Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
163Երեկ, 00:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
157Երեկ, 00:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
12919.09.2026, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
12719.09.2026, 23:12