«Դաշնակցությունը Հայ դատը վերածել է ինդուստրիայի հանգանակությունների հնարավորության»․ Մարիա Կարապետյան
![]() 498 Երեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2023 թ., 11:48 Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը մասնավորապես ասաց. «Ո՞րն է այն դրդապատճառը, որով հնչում են առարկություններ Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցության առնչությամբ: Դրա պատճառը Հայ Յեղափոխական դաշնակցությունն է: Որովհետև դատարանների անդամներ լինում են պետությունները, իսկ չպետությունները մի 23 տարի տարբեր կառավարությունների առջև ցույցեր են անում Ցեղասպանությունների և այլ ոճրագործությունների ճանաչման պահանջով: Միջազգային քրեական դատարանը ցեղասպանության հանցագործությունը մարդկության դեմ հանցագործությունները և պատերազմական հանցագործությունները քննող դատարան է: Հենց այս պատճառով միջազգային քրեականնդատարանը ՀՅԴ-ի, Հայ դատի գրասենյակների մրցակիցն է, որովհետև հարց է ճագում՝ եթե Հայաստանն ինքը հավաքագրի ապացույցներ՝ որպես պետություն՝ և դիմի դատարան, ինչո՞վ է զբաղվելու Հայ դատը: Հայ դատը հայ ժողովրդի ողբերգությունների վրա հիմնված մի ամբողջ ինդուստրիա է կառուցել և ամեն կերպ դիմադրում է այդ ողբերգությունների փակ շղթայից դուրս գալու՝ Հայաստանի փորձերին: Ինչո՞ւ դիմել դատարան, եթե կարելի է հանգանակություններ հավաքել, լոբբինգով զբաղվել, ցույցեր կազմակերպել այլ երկրների կառավարությունների դիմաց: Գրեթե ամբողջ աշխարհը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՀՀ-ն կզբաղվի մեր պատմության այս դառը ժամանակահատվածում տեղի ունեցողին միջազգային իրավական գնահատականների հասնելով: Այդ դեպքում ինչպես է Հայ դատը կատարելու իր կանոնադրական նպատակները՝ իրեն հռչակելու՝ որպես հայության հավաքական տեսակետի կրող, հայության ազգային իղձերի իրագործող: Ինչպե՞ս է հայ դատը պնդելու, որ ՀՀ-ն լավը չէ, տկար է, լավը ինքն է, որ տեղավորվելով հայ համայնքներ ունեցող օտար երկրների ներքին ընտրությունների կոնյուտկուրայում՝ պիտի մրցակցի ՀՀ-ի հետ և ձգտի անկախ, միացյալ և հավերժական Հայաստանի՝ հընթացս փորձելով քանդել այս Հայաստանի Հանրապետությունը: Ահա այստեղ է թաքնված Միջազգային քրեական դատարանին Հայաստանի մանալուն դեմ դիմադրության խորքային դրդապատճառը: Քանդվում է ՀՀ արտաքին քաղաքականությունը հայդատականությամբ փոխարինելու՝ տասնամյակների պրակտիկան: Շատ ուրախ եմ, որ վավերացնելու ենք Հռոմի ստատուտը»: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
6902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9301:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
162Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
186Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
137Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
241Երեկ, 23:12
