Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Պետք է միշտ հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որով նա ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում». Դմիտրի Պեսկով

«Պետք է միշտ հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որով նա ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի կազմում». Դմիտրի Պեսկով
1707
Երեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2023 թ., 16:24

Ռուսաստանն ամբողջ սրտով ցավում է ղարաբաղցի հայերի համար, մարդասիրական օգնություն է ցուցաբերում, իսկ խաղաղապահները շարունակում են իրենց գործունեությունը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի վերաբերյալ այլ քննարկումներին, ապա պետք է միշտ հիշել պարոն Փաշինյանի որոշումը, որը նա կայացրել է Պրահայում և ճանաչել է Ադրբեջանի սահմանները 1991 թվականի դրությամբ։ Ըստ այդմ, նա ճանաչել է Ղարաբաղի տարածքը՝ որպես Ադրբեջանի տարածք, սա հենց այն ամբողջ իրավիճակի նախաբանն է, որն այժմ գոյություն ունի, բայց մենք՝ որպես ռուսական կողմ, շարունակում ենք ողջ սրտով ցավել Ղարաբաղի հայերի համար»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ Ռուսաստանն ուշադիր լսում է ադրբեջանցի ընկերների հայտարարություններն այն հայերի անվտանգությունն ու իրավունքներն ապահովելու մտադրության մասին, ովքեր ցանկանում են մնալ Ղարաբաղում։