«Ինձ հեռացրել են պաշտպանության նախարարի պաշտոնից կրակ բացելու հրաման տալու համար»․ Արշակ Կարապետյանը սենսացիոն հայտարարություններ է արել
![]() 1036 Հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2023 թ., 00:12 ՀՀ պաշտպանության նախկին նախարար (2021-թ. օգոստոսի 2-2021 թ. նոյեմբերի 15), ԳՇ պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանը տեսաուղերձ է հրապարակել և կոչով դիմել աշխարհի բոլոր երկրների հայերին: «Մեր երկրի և տարածաշրջանի շուրջ տեղի ունեցած վտանգավոր զարգացումների ականատեսը եղանք, Արցախի սարսափելի դժբախտությանը, որը տեղի ունեցավ ՀՀ իշխանության վախկոտության ու դավաճանության արդյունքում։ Նրանք թողեցին արցախցիներին ճակատագրի քմահաճույքին, լուծարեցին Արցախի ՊԲ-ն։ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները Հայաստանի ղեկավարության թուլամորթության և դավաճանության հետևանքն են։ Ինձ հեռացրել են պաշտպանության նախարարի պաշտոնից կրակ բացելու հրաման տալու համար։ Ես հայտարարում եմ, որ, առաջին՝ քաղաքական գործունեություն եմ սկսում։ Երկրորդ նպատակն է ստեղծել քաղաքական շարժում, որի նպատակն է Հայաստանը ներքին և արտաքին թշնամիներից ազատագրելը, որին կարող եք միանալ նաև դուք։ Երրորդ՝ ստեղծել ապահով, անվտանգ համակարգ Հայաստանի պետության պահպանման և զարգացման համար»,- ասել է նա: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
14202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
13401:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
15300:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13900:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
195Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
234Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
152Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
279Երեկ, 23:12
