Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ»․ Շառլ Միշել

«Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ»․ Շառլ Միշել
1346
Հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2023 թ., 17:06

Ադրբեջանը չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ։ Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Երկու օր առաջ խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և հասկացրել, որ նա չի կարող տարածքային պահանջներ ունենալ Հայաստանի նկատմամբ։ Եվ դա պետք է փոխադարձ լինի»,- ասել է նա։