Սամվել Շահրամանյանը Հայաստանում խորհրդակցություն է անցկացրել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախից Հայաստան տեղափոխվելուց հետո Սամվել Շահրամանյանը երեկոյան ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում, որին մասնակցել են Արցախի կառավարության և օրենսդիր մարմնի բազմաթիվ ներկայացուցիչներ։ Խորհրդակցության օրակարգում ԱՀ նախագահի կողմից մի քանի կարևոր թեմաներ են արծարծվել։ Սամվել Շահրամանյանը ներկայացրել է առաջնահերթ խնդիրները, որոնք ծառացած են ԱՀ կառավարության և, առհասարակ, քաղաքական վերնախավի առաջ։ Դրանք առաջին հերթին Բաքվում գտնվող հայ գերիների, այդ թվում՝ ԱՀ բարձրաստիճան ղեկավարության վերադարձի ուղղությամբ իրականացվելիք քայլերն են։ Հանձնարարել է ցանկացած հարթակ, միջոց օգտագործել՝ ի նպաստ այդ գործին:
Երկրորդն Արցախից Հայաստան բռնի տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրներին լուծում տալու և նրանց աշխատանքով ապահովելու հարցերն են։ Մեզ պատմեցին, որ ԱՀ նախագահը նաև քաղաքական գնահատականներ է հնչեցրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ասելով, թե ոչ մեկի մոտ կասկած չպետք է հարուցի այն, թե ում և ինչ քայլերի հետևանքով Արցախն ընկավ: Եվ ներկաներին հորդորել է՝ ոչնչով չխոչընդոտել արցախցիների պայքարի իրավունքն իրացնելուն, հակառակը՝ այդ ուղղությամբ աշխատանքներ տանել»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Ուկրաինական հակամարտության կարգավորման գլխավոր արդյունքը կլինի Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների վերագործարկումը»․ Քուշներ
4709:19
Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են. «Հրապարակ»
4009:06
«Իրանը մտադիր չէ հարստացված ուրանը դուրս բերել երկրից». իրանցի դիվանագետ
6809:01
Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի․ «Ժողովուրդ»
4508:54
«Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ Ադրբեջանի հետ թաքուն բանակցությունները ձախողել ես». Ոսկան Սարգսյան
12103:12
«Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը». Անդրանիկ Թևանյան
12102:24
«Հայաստանում բոլոր ղեկավարների օրոք Սահմանադրություն է փոխվել». Վլադիմիր Հովհաննիսյան
13200:48
«ՆԱՏՕ-ն 1997 թվականի սահմաններին վերադարձնելու պահանջներն անընդունելի են». Ռյուտե
30600:31