Արցախի ԱԺ-ն Հայաստանում հնարավոր է նիստ անի և ինքնորոշման հարցը կրկին բարձրացնի. «Ժողովուրդ»
![]() 960 Շաբաթ, 07 հոկտեմբերի, 2023 թ., 09:46 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի ժողովրդի ինքնորոշումը և արցախահայության ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը մշտապես եղել են ԼՂ հակամարտության կարգավորման և դրա շուրջ բանակցությունների անկյունաքարը: Արցախն իր ազատ ինքնորոշման իրավունքն իրացրել է 1991 թվականի անկախության հանրաքվեով: Եվ չնայած որ Արցախի հանրապետությունը որևէ պետության կողմից ճանաչում չի ստացել, բայց այն մշտապես եղել է կայացած համակարգ ունեցող պետություն՝ իր դրոշով, հիմնով, օրենսդիր և գործադիր կառույցներով ու ամենակարևորը՝ ժողովրդավարական կառավարմամբ: Արցախի ժողովրդի ինքնորոշումը և սրա շուրջ միջազգային կոնսենսուսի ձևավորումը բանակցային ողջ 30 տարիների ընթացքում եղել է հայկական կողմի առաջնահերթությունը: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտարարեց, որ որպես առաջնահերթություն այսուհետ դիտարկում են արցախահայերի անվտանգությունն ու իրավունքները, իսկ ինքնորոշման իրավունքն,առհասարակ, դուրս եկավ բանակցային խոսույթից: Այսպիսով, ՀՀ իշխանությունները միտումնավոր կամ անդառնալի սխալ թույլ տալով, կանաչ լույս վառեցին Ադրբեջանի ագրեսիայի ու ռազմական գործողությունների համար, ինչի արդյունքում ունենք այսօրվա ցավալի իրավիճակը, երբ Արցախն ամբողջությամբ հայաթափված է, իսկ հունվարի մեկից արդեն, առհասարակ, կլուծարվի: Բայց չնայած ստեղծված այս իրավիճակին, ամեն ինչ դեռ կորած չէ և նույնիսկ հիմա Արցախի ինքնորոշման հարցը դեռ գոյության իրավունք կարող է ունենալ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
