«Ռուսական գազը շարունակում է հոսել եվրոպական մի քանի երկիր, որոնք, իբր, հրաժարվել են դրանից». «Գազպրոմ»-ի ղեկավար

Ռուսական գազը շարունակում է հոսել եվրոպական մի քանի երկրներ, որոնք, իբր, հրաժարվել են դրանից, ասել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը։ Նրա խոսքով, նման մատակարարումները կատարվում են և Ավստրիայի գազային հանգույցով, և դեպի հարավ-արևելյան Եվրոպայի երկրներ։ «Գազատարի մոլեկուլներն ազգային գունավորում չունեն։ Փոխանակման սվոպները բավականին տարածված են, և մենք գիտենք, որ ռուսական գազը մատակարարվում է բազմաթիվ երկրների, որոնք հայտարարել են, որ հրաժարվում են ռուսական գազից»,- ասել է նա։
Ինչպես հավելել է Միլլերը, «Գազպրոմը» պայմանագրերով գազ է մատակարարում Եվրոպա ավստրիական հանգույցին, որտեղից այն գնում են ԵՄ այլ երկրներ, ինչպես նաև հարավ-արևելյան Եվրոպայի երկրներ։
«Իհարկե, ռուսական գազը եվրոպական շուկայում փոքր ծավալներով հասանելի չէ։ Եվ ես ևս մեկ անգամ շեշտեմ՝ նույնիսկ այն երկրները, որոնք հայտարարում են, որ իրենց ազգային շուկայում ռուսական գազ չունեն, ճիշտ չեն ասում»,- ասել է Միլլերը։
««Գազպրոմ»-ը գազ է մատակարարում Բաումգարտենում գտնվող եվրոպական խոշոր գազային հանգույցին՝ տարանցիկ ճանապարհով՝ Ուկրաինայի տարածքով, մասնավորապես՝ ռուսական «Սուդժա» կոմպրեսորային կայանի միջոցով»,- հավելել է նա։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
307Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
134Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
171Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
21505.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
21205.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
49302.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
48902.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
45402.10.2026, 13:06