«Շատ լավ հասկանում եմ որոշ շրջանակների և լրատվամիջոցների մոտեցումը». Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շատ լավ հասկանում եմ որոշ շրջանակների և լրատվամիջոցների մոտեցումը՝ կոնկրետ դիրքից անդրադառնալ իրականացվող տարբեր գործընթացների։ Բայց նույնիսկ այդ դեպքում դա պիտի համադրվի իրականության հետ։
Լրատվամիջոցներից մեկը, անդրադառնալով կամավոր ատեստավորմանը, գրում է. «Իսկ եթե հանրագումարի բերենք կամավոր ատեստավորման երեք տարիների արդյունքները, ապա, ըստ ԿԳՄՍՆ-ի, շուրջ 4700 ուսուցիչներ են ունեցել աշխատավարձի բարձրացում։ Իսկ դա հանրապետության շուրջ 30 հազարանոց ուսուցչական համայնքի 2 տոկոսն էլ չի կազմում»։
Հարգելի խմբագրակազմ, ձեր իսկ ներկայացրած թվերով կամավոր ատեստավորման արդյունքում վարձատրության բարձրացում ունեցած շուրջ 4700 ուսուցիչները կազմում են 30 հազարի շուրջ 15,67 տոկոսը։
ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է կազմակերպել նաև մեծահասակների ոչ ֆորմալ կրթական դասընթացներ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ մաթեմատիկայի պարզագույն իմացության»։

«Որքա՞ն կարժենա ուսուցիչների վարձատրության համակարգի արմատական փոփոխությունը». Տիգրան Ջրբաշյան
13808:54
«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
212Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
214Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
250Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
31712.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
31412.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
31112.09.2026, 00:06
«Բոգոմոլեցն ու Գորկին դարդից կծխեին, երբ լսեին, որ էսօր դպրոցների ճակատին գրված է՝ «Լավ սովորի՛ր, որ լավ ապրես»»․ Արմեն Հովասափյան
34911.09.2026, 17:12