Ադրբեջանը 8 շաբաթից պետք է ներկայացնի իր պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը. Արդարադատության միջազգային դատարան

Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու մասին Հայաստանի ներկայացրած պահաջը՝ Ադրբեջանին պարտավորացնելով, ի թիվս այլ միջոցների, չխոչընդոտել Լեռնային Ղարաբաղ էթնիկ հայերի վերադարձը, ապահովել, որպեսզի մարդիկ, ովքեր մնացել են ԼՂ-ում, ցանկության դեպքում լքեն այն, ապահովել, որպեսզի այն անձինք, ովքեր մնացել են ԼՂ-ում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո կամ վերադարձել են, զերծ մնան ուժի գործադրումից կամ ահաբեկումից, ինչը կարող է նրանց հեռանալու պատճառ դառնալ։
Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է նաև պահպանել հայերի ինքությունն ու մասնավոր սեփականության նկատմամբ իրավունքը հաստատող բոլոր փաստաթղթերը։ Ադրբեջանը 8 շաբաթից պետք է ներկայացնի իր պարտավորությունների կատարման վերաբերյալ հաշվետվությունը։
Հիշեցնենք՝ ՀՀ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը Հայաստանի անունից սեպտեմբերի 28-ին դիմում էր ներկայացրել ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի շրջանակներում քննվող «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու խնդրանքով։

«Եկեղեցու գույքը՝ շահարկման պատրվակ»․ Եսայի ավագ քահանա Արթենյան
3214:00
Եմենի բանակը վերահսկողության տակ է վերցրել Բաբ էլ-Մանդեբի շրջանում հուսիների դիրքերը
12713:36
«Բնակարանային թանկ վարձավճարների և անշարժ գույքի շուկայի սպեկուլյացիաներին բախվում են նաև մեր քաղաքացիները»․ Անի Սամսոնյան
6812:42
«Ձեր փորձագետների գրագիտությունը սա՞ էր»․ Քրիստինա Վարդանյան
6412:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 20 դպրոց է վնասվել
20510:18
«Ունեցել ենք նաև այսպիսի հոկտեմբերի սկիզբ»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
9709:42
«Շնորհքով և զգույշ պետություն է Ռուսաստանը. կարծում եմ՝ նույնիսկ Շմայսը դրա մասին կվկայի». Կարեն Հեքիմյան
10509:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
8908:00