«Այսպիսի հայտարարությունները հիմք են, որ տնտեսվարողներն է՛լ ավելի բարձրացնեն բենզինի և հեղուկ գազի գինը». Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր էջում գրում է․ «Վերջին օրերին հնարավոր բոլոր հարթակներից բարձրաձայնում եմ, որ Հայաստանում առանց որևէ օբյեկտիվ պատճառների և տնտեսագիտական հիմնավորումների թանկացել է դիզվառելիքի, բենզինի, հեղուկ գազի գինը։
Քիչ առաջ տեղեկացա, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը անդրադառնալով հարցին՝ արձանագրել է, որ ՀՀ-ում բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը:
Դեռ ավելին, հաղորդագրության մեջ նշված է, որ Հանձնաժողովը մշտական կապի մեջ է գտնվում տնտեսավարողների հետ և, որ, գների բարձրացմանը զուգահեռ, տնտեսավարողները նվազեցրել են իրենց շահույթը՝ նպատակ ունենալով ստեղծված պայմաններում հնարավորինս մեղմել գների ավելացումը:
Նախ նշեմ, որ ես անդրադարձել էի նաև հեղուկ գազի թանկացմանը, բայց իրենց «ձեռնտու» է եղել անդրադառնալ միայն բենզինի խնդրին։
*Ստացվում է, որ Հանձնաժողովը, իբրև թե, կատարել է ուսումնասիրություն և պարզել, որ թանկացումներն օբյեկտիվ հիմքեր ունեն։ Մինչդեռ, այսպիսի հայտարարությունները հիմք կարող են հանդիսանալ, որպեսզի տնտեսվարողները է՛լ ավելի բարձրացնեն բենզինի և հեղուկ գազի գինը։
*ՄՊՀ-ն, փաստորեն, պաշտպանում է ոչ թե քաղաքացու, այլ միայն խոշոր բիզնեսի շահերը՝ չկատարելով իր պարտականությունները։
*Սա անընդունելի է, և ես շարունակելու եմ պահանջել, որպեսզի թանկացման պատճառները պարզելու համար իրականացվի օբյեկտիվ ուսումնասիրություն»։

Եվրոխորհրդարանը հավանություն է տվել հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացմանը
2916:19
«Մենք ցանկանում ենք, որ Հարավային Կովկասն ասոցացվի խաղաղության հետ». Ֆիդան
4716:01
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Վճռաբեկը դատախազության բողոքը վարույթ չի ընդունել
3315:54
««Զանգեզուրի միջանցքն» առանձնահատուկ նշանակություն ունի՝ որպես Միջին միջանցքի նոր ուղղություն»․ Բայրամով
4415:42
«Էս երկրի միակ պատուհաս կուսակցությունը ՔՊ-ն է»․ Սոֆյա Հովսեփյան (տեսանյութ)
4415:30
«Վարդանյանը մինչև խոր ծերություն բացատրելու է, թե ինչպես մնալ երկրի նվիրյալ»․ Վլադիմիր Մարտիրոսյան
4115:24
«Հայկ Սարգսյանի հարցը քննարկվելո՞ւ է ՔՊ վարչության նիստում»․ հարց՝ Նազելի Բաղդասարյանին (տեսանյութ)
5315:18
Կհանդիպեն Լավրովն ու Ռուբիոն
10715:13