Ո՞վ է հրկիզել Երևանում գտնվող սինագոգի դռները. ՔԿ-ի պարզաբանումը
![]() 217 Ուրբաթ, 17 նոյեմբերի, 2023 թ., 21:24 2023թ. նոյեմբերի 15-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 06:00-ի սահմաններում, անհայտ անձը Երևան քաղաքի Նար-Դոս փողոցի 23-րդ հասցեում գտնվող շինության առաջին և երկրորդ հարկերի մուտքերի դռները հրկիզելու միջոցով պատճառել է գույքային վնաս, հայտնում են Քննչական կոմիտեից։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում 2023 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։ Պատճառված գույքային վնասը պարզելու նպատակով նշանակվել է համապատասխան փորձաքննություն։ Ոստիկանությանը տրվել է քննության համար հետաքրքրություն ներկայացնող հանգամանքները, հանցանքն առերևույթ կատարած անձին հայտնաբերելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված հասցեում գտնվող շինությունը հանդիսանում է հրեական կրոնական նշանակությամբ օգտագործվող շենք։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ վերը նկարագրված գործողությունները կատարողը ՀՀ-ում չբնակվող և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձ է, որը, ըստ ստացված տվյալների, վերոնշյալ հանցավոր արարքը կատարվելուց անմիջապես հետո լքել է ՀՀ տարածքը։ Տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ վերջինիս կողմից այդ հանցավոր արարքները տեսանկարահանվել են։ Տեսագրության զննությամբ, ինչպես նաև այլ փաստական հանգամանքներով պարզվել է, որ վերջինս ռասայական, ազգային, էթնիկական, կրոնական թշնամանք հարուցելու նպատակով մշակութային արժեքները ոչնչացնելու կամ վնասելու եղանակով կատարել է առերևույթ հանցագործություն, նշված տեսագրությունները տեղադրվել և տարածվել են տելեգրամյան ադրբեջանական կայքում, ինչպես նաև նույն տեսագրությունը հրապակվել է «X» սոցիալական հարթակում։ Հաշվի առնելով, որ նախաքննությամբ ձեռք են բերվել առերևույթ ռասայական, ազգային, էթնիկական կամ կրոնական թշնամանք հարուցելու նպատակով մշակութային արժեքներ, այդ թվում՝ կրոնական կամ ծիսական նշանակության շենք, շինություն վնասելու հատկանիշներ պարունակող տվյալներ՝ քրեական վերոնշյալ վարույթի նյութերով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում։ Քննչական ենթակայության կարգով, նշված վարույթն ուղարկվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտ՝ հետագա նախաքննությունն իրականացնելու նպատակով։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
