Թագուհի Ղազարյանը՝ «ԲՀԿ-ն տրանսգենդեր դաշինք է» արտահայտության վերաբերյալ

ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի ընկերներ, հարգելի քաղաքացիներ, երեկ Ազգային ժողովի ելույթի ժամանակ՝ պատկերավոր նկարագրելու համար ԲՀԿ-ի իրավիճակը նախորդ ընտրություններում, որը դաշինք լինելով ինքն իրեն շարունակում էր կուսակցություն ներկայացնել՝ իր բոլոր հետևանքներով, անվանել եմ տրանսգենդեր դաշինք։
Ելույթս հետհայաց նայելուց հետո, սակայն, նկատել եմ, որ դա վնասարար է տրանսգենդեր անձանց իրավունքների տեսանկյունից, ձևակերպումս ոչ զգայուն է և կարծրատիպեր վերարտադրող, ինչի համար ներողություն եմ խնդրում։
Այնուամենայնիվ, քանի որ քաղաքական գործունեությունը դիրքորոշումների մասին է, հարկ եմ համարում արտահայտել դիրքորոշումս այս հարցի կապակցությամբ։ Գենդերային ինքնությունը մարդու անձնական ազատության դաշտում է, և ցանկացած խտրականություն կամ անզգույշ ձևակերպում, որը կարող է խոցելի դարձնել որևէ խմբի, հակասում է իմ քաղաքական ու մարդկային սկզբունքներին։ Ուստի կարևոր եմ համարում ընդունել սխալն ու շարունակել աշխատել ավելի զգայուն և հարգալից քաղաքական խոսույթ ձևավորելու ուղղությամբ»։

Թագուհի Ղազարյանը՝ «ԲՀԿ-ն տրանսգենդեր դաշինք է» արտահայտության վերաբերյալ (տեսանյութ)
2615:18
«Ոչ մեկն իրավունք չունի մեղադրելու արցախահայությանը»․ Անաստաս Իսրայելյան (տեսանյութ)
4914:48
««Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք սպառնալիքների առջև»․ Վարուժան Գեղամյան
5014:36
«Միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնելու ենք արցախահայության իրավունքների հարցը»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
5714:24
«Վերադարձի ճանապարհը սկսվում է ոչ թե հայտարարություններից, այլ Հայաստանի ու հայկական գործոնի ուժի վերականգնումից»․ Աբրահամ Գասպարյան
4914:18
«Նիկո՛լ, հերիք ա, ռադդ քաշի»․ Նարե Սոսե (տեսանյութ)
6613:54
«Վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով»․ Դերենիկ Մալխասյան
5313:42
«Ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի»․ Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
5413:36