«Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ ՀՀ-ում աճում են սննդամթերքի և վառելիքի գները»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2027 թվականի հունվարի 1-ից պատրաստվում է զգալիորեն բարձրացնել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, ինչը պետական բյուջեի վրա կարժենա ավելի քան 25 միլիարդ դրամ։
Առաջարկվող նախագծով՝ նախագահի ամսական աշխատավարձը շուրջ 1.5 միլիոն դրամից կհասնի 2.6 միլիոն դրամի, Նիկոլ Փաշինյանի աշխատավարձը ևս կլինի 2.6 միլիոն դրամ։ Նախարարները ամսական կստանան մոտ 2 միլիոն դրամ՝ ներկայիս շուրջ 998 հազար դրամի փոխարեն, իսկ փոխնախարարների աշխատավարձը կգերազանցի 2.1 միլիոն դրամը։ Անվտանգության խորհրդի քարտուղարի աշխատավարձը կմոտենա 2 միլիոն դրամի, իսկ Մարդու իրավունքների պաշտպանինը՝ շուրջ 1.8 միլիոն դրամի։
Ազգային ժողովի նախագահի աշխատավարձը կկազմի մոտ 2.4 միլիոն դրամ, իսկ պատգամավորների աշխատավարձերը ներկայիս 832 հազար դրամից կբարձրանան մինչև մոտ 1.4 միլիոն դրամ։ Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է այն պայմաններում, երբ Հայաստանում աճում են սննդամթերքի և վառելիքի գները, իսկ տնտեսության մի շարք ոլորտներում անկում է գրանցվում։ Նիկոլ Փաշինյանը պատժում է իրեն քվե տված, աղքատ, տգետ զանգվածին»։

Հռոմի պապը հայտարարել է մահապատժի անթույլատրելիության մասին
9900:54
«Բանակում գոյություն ունեն հիմնահարցեր, որոնք պահանջում են համակարգային լուծում»․ Ոսկան Սարգսյան
6500:06
Իսահակ եպիսկոպոս Պողոսյանն օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու Խաչերն ու զանգը
84Երեկ, 22:48
Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ)
82Երեկ, 21:48
Այսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան
108Երեկ, 21:36
Ամերիկացին փորձել է ապօրինի անցնել հայ-վրացական սահմանը, կալանավորվել է
93Երեկ, 18:00
«Լուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերն ինքնասպանություն որակելու վերաբերյալ»․ Միհրան Մախսուդյան
88Երեկ, 17:54
«Եթե պետություն կառուցելու գործում դնեինք ազգային երազանք, այլ իրականություն կլիներ մեր երկրում»․ Արա Պողոսյան
85Երեկ, 17:12