Երասխ-Երևան ճանապարհին Kia-ն բախվել է գծանշում կատարող մեքենային. կա զոհ

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:27-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Մխչյան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին Kia մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Փ․, ծնված 1995 թ.) բախվել է գծանշում կատարող Hyundai մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա․ Շ․, ծնված 1995 թ.)․ Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է։
Փրկարարները հոսանքազրկել են Kia մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականն, արգելափակված վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է տուժածի մահը։

«Մի-2» ուղղաթիռ է կործանվել Կրասնոդարում
7319:41
Քալիֆորնիայի գրադարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (տեսանյութ)
210Երեկ, 13:39
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին
111Երեկ, 12:54
Կուզբասում 7 տարեկան երեխան մահացել է շոգին մեքենայում փակված մնալու պատճառով
197Երեկ, 00:09
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել
23322.06.2026, 14:05
Հրաձգություն՝ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. կան զոհեր (տեսանյութ)
39322.06.2026, 11:21
Կատարի գործարաններից մեկում պայթյունի հետևանքով 54 մարդ է տուժել (տեսանյութ)
45022.06.2026, 10:10
Երկրաշարժ՝ Հայաստանում
13222.06.2026, 09:36